Սեպտեմբերի 14-ից 28-ը, Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Փառատոնի նպատակն է Հայաստանը դարձնել գեղարվեստական հանդիպումների, երկխոսության և ստեղծագործական փոխանակումների հարթակ՝ միավորելով հայ արվեստագետներին և ֆրանկոֆոն աշխարհի ստեղծագործողներին։ «ԹԷԱՏՐՈՆ» փառատոնը պաշտոնապես կբացվի աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացմամբ, որը տողի կունենա սեպտեմբերի 22-ին և 23-ին՝ ժամը 19։30-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: «Ֆոլիա» ներկայացումը հիփ-հոփ պարի և բարոկո երաժշտության տպավորիչ հանդիպում է։ «Լը Կոնսեր դը լ’Օտել Դյո» համույթի երաժիշտների հետ պարողները բացահայտում են իտալական տարանտելաների և ֆոլիաների ժողովրդական ռիթմերը, որոնք միահյուսվում են էլեկտրոնային հնչյուններին։ Բեմում ազատորեն հանդիպում են տարբեր ժամանակաշրջաններ և գեղարվեստական լեզուներ։ Հիփ-հոփը երկխոսում է ժամանակակից ու դասական, ինչպես նաև պտտվող դերվիշների պարերի հետ, իսկ երաժիշտներն ու սոպրանոն դառնում են խորեոգրաֆիայի լիարժեք մասնակիցներ։ Գեղարվեստական ձևերի բազմազանությամբ «Ֆոլիան» հրավիրում է հաղթահարելու սահմաններն ու կարծրատիպերը։ Կատարողների վարպետության և երաժշտության հմայող ուժի շնորհիվ ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է տեսողական, զգայական և գունեղ աշխարհ։ Մուրադ Մերզուկին հայ հանդիսատեսին հայտնի է Փարաջանովի 100-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական «Նռան գույնը» պարային ներկայացմամբ, «Քոչար 360» պերֆորմանսով և անցյալ տարի «Թէատրոն» կատարողական արվեստենրի միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակներում Երևանում ցուցադրված «Պիկսել» ներկայացմամբ: Տևողությունը՝ 1 ժամ Տոմսերը վաճառվում են tomsarkgh.am կայքում։ Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է «Théâtrons »-ի ինստագրամյան էջում:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:05 18.10.26
09:34 19.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02