ՆԳՆ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Հերթական դեպքերը գրանցվել են Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տիպի ինքնաձիգ, երկփողանի որսորդական ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահունակ, 5 նռնակ՝ պայթուցիչներով։ Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնել նաև Եղեգնաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը։ Նա մարզային վարչություն է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ «ՆԳՆ Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ: Միաժամանակ հորդորում է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր»,- նշվում է հաղորդագրությունում:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02