Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում՝ Global Relocation Index 2026-ում, որը պատրաստել է Rumavi ընկերությունը։ Երկիրը ստացել է 100-ից 62,2 միավոր։ Հայաստանը ամենաբարձրն է գնահատվում հարկային գրավչության տեսանկյունից՝ աշխարհում զբաղեցնելով 65-րդ տեղը։ Ձեռնարկատերերի համար երկիրը զբաղեցրել է 67-րդ տեղը, ընտանիքների համար՝ 71-րդ, թոշակառուների համար՝ 72-րդ։ Միևնույն ժամանակ թվային քոչվորների (հեռավար աշխատող ճանապարհորդներ) համար գրավչությամբ Հայաստանը հայտնվել է միայն 96-րդ հորիզոնականում։ Rumavi-ում նշել են, որ Հայաստանը կարող է հետաքրքրել ձեռնարկատերերին և ընտանիքներին, որոնք փնտրում են տեղափոխվելու մատչելի տարբերակ։ Առավելությունների թվում ընկերությունն առանձնացրել է օտարերկրյա քաղաքացիների սեփականության իրավունքները և համեմատաբար պարզ վիզային հասանելիությունը։ Միևնույն ժամանակ վարկանիշի հեղինակները մատնանշել են օդի որակի հետ կապված խնդիրները և բիզնես հնարավորությունների սահմանափակությունը։ Կլիմայական հարմարավետության ցածր գնահատականը նրանք կապել են Հայաստանի մայրցամաքային կլիմայի հետ։
Global Relocation Index 2026-ում ընդգրկվել է 192 երկիր։ Դրանք գնահատվել են 24 ցուցանիշով, ներառյալ տարբեր կատեգորիաների մարդկանց համար պայմանները, որոնք դիտարկում են տեղափոխվելու հնարավորությունը։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանը ստացել է 100-ից 69,3 միավոր։ Ադրբեջանը զբաղեցրել է 91-րդ տեղը, Թուրքիան՝ 97-րդ, Ռուսաստանը՝ 121-րդ։
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02