ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մարիա Կարապետյանը, հանձնաժողովի անդամներ Լևոն Լևոնյանը, Էդգար Ղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը և Սյուզաննա Ավետիսյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանի գլխավորած պատվիրակության հետ։
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Հայաստան-Չինաստան միջխորհրդարանական կապերը բարձր մակարդակի վրա են։ Հանձնաժողովի նախագահի խոսքով երկու երկրների միջև հարաբերությունները նոր շունչ են ստացել նախորդ տարի ռազմավարական գործընկերության հաստատումից հետո։ Նշվել է, որ փաստաթուղթը հնարավորություն է տալիս Հայաստանի և Չինաստանի միջև մի շարք ոլորտներում ավելի խոր համագործակցություն ծավալել։ «Չինաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերներից է։ Մենք ունենք տպավորիչ ցուցանիչներ երկկողմ առևտրի տեսանկյունից, սակայն մեծ ներուժ կա զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, մասնավորապես՝ հայկական ապրանքատեսակները Չինաստանում ավելի լայնորեն ներկայացնելու տեսանկյունից»,- նշել է հանձնաժողովի նախագահը։ Սարգիս Խանդանյանը կարևորել է երկկողմ քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշումները։ Լոու Ցինծյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ ընդունելության համար, նշել է, որ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետ երկկողմ կապերն էլ ավելի են զարգացել։ Պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին «Մեկ Չինաստան» սկզբունքին աջակցելու համար, նշել է, որ Չինաստանը հարգում է ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում երկու երկրների միջև համագործակցության նոր հնարավորություններ են բացվում։ Հանդիպմանը կողմերը խոսել են տնտեսական, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, իրավական ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության, փորձի փոխանակման մասին։ ԱԺ պատգամավորներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ նշելով, որ այն զարգացման նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար։
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02