Միջազգային հեղինակավոր գործիչներն ու կազմակերպություններն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանին Ընդամենը երկու օր է անցել այն հայտարարությունից, որ հայտնի հայ մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում, իսկ նրա թեկնածությունն արդեն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության մի շարք հեղինակավոր ներկայացուցիչների կողմից։
Թամամյանին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային առողջապահության, ուռուցքաբանության և գիտության ոլորտների ճանաչված առաջնորդներ, ինչպես նաև միջազգային մասնագիտական կազմակերպություններ։ Նրանց թվում է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը՝ համաշխարհային առողջապահության և քաղցկեղի դեմ պայքարի հայտնի ջատագով, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) նախկին նախագահը։ Շնորհավորելով Գևորգ Թամամյանին՝ արքայադուստր Դինա Միրեդը նրա առաջադրումն անվանել է կարևոր ճանաչում՝ ընդգծելով նրա առաջնորդությունը, փորձն ու նվիրվածությունը համաշխարհային առողջապահությանը։ Հայ բժշկի թեկնածությանն իր լիակատար աջակցությունն է հայտնել նաև աշխարհահռչակ հարավաֆրիկյան-ամերիկացի վիրաբույժ, գիտնական, գյուտարար, գործարար և բարերար դոկտոր Պատրիկ Սուն-Շոնգ՝ Los Angeles Times-ի սեփականատերն ու գործադիր նախագահը։ Իր հրապարակային ուղերձում Սուն-Շոնգը հատկապես ընդգծել է Թամամյանի նվիրվածությունը առողջապահական ծառայություններով անբավարար ապահովված համայնքներին և քաղցկեղի՝ որպես գլոբալ առողջապահական մարտահրավերի վերաբերյալ նրա խորքային ընկալումը՝ հայտարարելով. «Դուք ունեք իմ 100 տոկոսանոց աջակցությունը»։ Աջակցության ուղերձներ են ստացվել նաև միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցներից, այդ թվում՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերությունից (SIOP), Աֆրիկյան քաղցկեղի կազմակերպությունից (AORTIC) և այլն:
Վերջին օրերին աջակցության ուղերձներով հանդես են եկել նաև տարբեր երկրներ ներկայացնող հարյուրավոր բժիշկներ, գիտնականներ, առողջապահական առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրությունը նախատեսված է 2027 թվականին։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02