Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ ՊԵԿ նախագահը շնորհավորել է հարկային ծառայողներին՝ ընդգծելով համակարգի շարունակական վերափոխման, թվային լուծումների, արհեստական բանականության և հարկ վճարողների նկատմամբ հարգալից ու թափանցիկ վերաբերմունքի կարևորությունը։
«Այս օրը նախևառաջ առիթ է արժևորելու մեր առաքելությունը։ Հարկային ծառայողի ամենօրյա աշխատանքը հաճախ տեսանելի է միայն վերջնական ցուցանիշներով, մինչդեռ դրանց հիմքում լայնածավալ, պատասխանատու և հոգատար աշխատանք է՝ խորքային վերլուծություններ, բարդ որոշումներ և հարկ վճարողների հետ քննարկումներ։
Մեր համակարգն արագորեն վերափոխվում է։ Այսօր հարկային վարչարարությունն անհնար է պատկերացնել առանց թվային լուծումների։ Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ ապահովվում է հարկային եկամուտների շարունակական աճը, սակայն մեր տեսլականն ավելի հեռուն է գնում։ Արհեստական բանականության և մեծ տվյալների վերլուծության հնարավորությունների կիրառմամբ մենք պետք ձևավորենք ժամանակակից, պարզ և թափանցիկ միջավայր, որտեղ հարկ վճարողը կստանա արագ և որակյալ ծառայություններ։
Այդուհանդերձ, որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, համակարգի առանցքում մնում է մարդը։ Հարկ վճարողի վստահությունը ՊԵԿ-ի նկատմամբ հաճախ ձևավորվում է ամենասովորական շփումից՝ ծանուցման բովանդակությունից, մեկ հեռախոսազանգից, խորհրդատվությունից կամ կարճ հանդիպումից։ Ուստի կարևոր է, որ մասնագիտական գիտելիքն ուղեկցվի հարգալից, բաց և հոգատար վերաբերմունքով։
Բիզնեսի հետ մեր հարաբերություններում կարևորագույն սկզբունքներից մեկը հավասարակշռությունն է․ կանոնները պետք է լինեն հստակ և հավասար բոլորի համար, իսկ տնտեսվարողը՝ գործի կանխատեսելի և վստահելի միջավայրում։
Հարկային վարչարարության բարեփոխումները սկսվում են յուրաքանչյուր աշխատակցից՝ իր որոշումների պատասխանատվությունից և այն գիտակցումից, որ իր ամենօրյա աշխատանքը պետականաշինության կարևորագույն մաս է։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր վաստակաշատ ծառայողներին՝ համակարգին միացած երիտասարդ մասնագետներին իրենց փորձը փոխանցելու պատրաստակամության համար։ Փորձառության և նորարարության համադրությունն է, որ ապահովում է մեր առաջընթացը։
Մաղթում եմ ձեզ անսպառ էներգիա, մասնագիտական նոր ձեռքբերումներ և անսասան վստահություն սեփական ուժերի նկատմամբ։
Թող ձեր աշխատանքը գնահատվի ոչ միայն արձանագրված ցուցանիշներով, այլև այն բարձր պատասխանատվությամբ, որով ամեն օր ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը։
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ»։
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
13:56
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02