Վարչապետի այն հայտարարությունից հետո, որ հասարակությունը պետք է լինի Կառավարության գործընկերը անցել է մոտ 2 ամիս: Այս ժամանակահատվածում այդ գործընկերության արդյունավետության ապահովման համար բազմաթիվ նախաձռնություններ են ստեղծվել: Օրինակ՝ “Հետադարձ կապ Կառավարության ոլորտային պատասխանատուների հետ”:
Այսօր տեղի ունեցած Կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետը նշել է, որ ստեղծվում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնը լինելու է կառավարությանը կից մարմին և գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով: Սա արդեն կարելի է համարել հասարակության հետ համագործակցության ֆիքսված հարթակ: Կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի և փաթեթների մշակումը՝ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով: Մասնավոր հատվածը այս պարագայում կարող է այնպիսի խորհուրդներ տալ, որոնք կնպաստեն կառավարման արդյունավետության բարելավմանը:
Տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, կամ սեփական ուժերով մշակվել, այնուհետև ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել կառավարման ոլորտներին վերաբերող տարբեր ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր: Առկա են այնպիսի հայեցակարգեր, որոնք իրավական տեսանկյունից գործող են համարվում, բայց փաստացի աշխատանքներ չեն իրականացվում դրանք իրագործելու համար, քանի որ դրանք չեն համապատասխանում ժամանակի հրամայականին կամ մեր ունեցած ռեսուրսներին: Այդպիսի հայեցակարգերի նպատակահարմարությունը պետք է վերանայել:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պես կառույցների անհրաժեշտությունն այսօր կա և այն ստեղծվում է ճիշտ ժամանակին:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
14:23 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44