Թագուհի Էլիզաբեթ II-ի պալատում կախված է Շուշի քաղաքի նկարը, սակայն թագուհուն, իր 90-ամյակի կապակցությամբ, դա նվիրել է ադրբեջանցի նկարիչ Սակիտ Մամեդովը: Նկարիչը ցանկացել է Շուշին իբրև ադրբեջանական տարածք ներկայացնել ու այդ կերպ թագուհուն ծանոթացնել Ադրբեջանի պատմության հետ: Իր այս արարքը Մամեդովը համարում է շատ հայրենասեր քայլ, բայց դրա հետ մեկտեղ տարօրինակ հայտարարություն է տարածում, որտեղ ասում է՝ ես չեմ կարող զենք վերցնել ու կռվել «իմ» հողի համար, ուստի այս կերպ փորձում եմ վերականգնել արդարությունը:
Նախ շատ տարօրինակ է, որ երկու ձեռք ու ոտք ունեցող առողջ տղամարդը խոսում է հայրենասիրությունից, բայց հայտարարում է, որ չի կարող զենք վերցնի ու կռվի հանուն իր երկրի համար: Երկրորդ տարօրինակ բանը հենց Սակիտ Մամեդովի համար է տարօրինակ, քանի որ նկարը տալուց հետո շատ հնարավոր էր, որ թագուհին ցանկանար լինել այն վայրում, որը պատկերված է կտավի վրա, այդ դեպքում Մամեդովը ի՞նչ պետք է պատասխաներ թագուհուն, չէ որ նա այդ ամենը ներկայացրել է, որպես Ադրբեջանի հող, իր հայրենիք և այլն:
Փաստորեն ադրբեջանցի նկարիչի շնորհիվ թագուհի Էլիզաբեթ II-ը գիտի մեր Շուշի քաղաքի մասին, եթե նկարը նրան այդ աստիճան դուր է եկել, որ նվերը ստանալուց մի քանի օր հետո նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությունից, ապա հաստատ ծանոթացած էլ կլինի այդ քաղաքի պատմության հետ: Փաստորեն թագուհին նաև Կոմանդոսին է ճանաչում, Դուշման Վարդանին, Ժիրայր Սեֆիլյանին ու մնացած բոլոր ազատագրողներին:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02