Վարչապետ Կարապետյանը, հավատարիմ մնալով իր խոստմանը, երեկ ընդլայնված կազմով հանդիպում ունեցավ լրատվամիջոցների խմբագիրների հետ: Հարցերի մի մասին պատասխանեց հանգամանորեն, մի մասին՝ շատ կարճ, որոշներին հումորով արձագանքեց, որոշ հարցերի ստույգ պատասխանն էլ հորդորեց ստանալ այս կամ այն ոլորտով զբաղվող իր օգնականներից եւ խորհրդականներից:
Որքան էլ որ վարչապետին ուղղված հարցերը շատ էին, հարցերի շրջանակը, սակայն, բավականին նեղ էր: Լրագրողներին մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչպես աշխուժացնել տնտեսությունը, ինչպես գրավել օտարերկրյա ներդրողներին, ինչպես հավասար պայմաններ ստեղծել բիզնեսմենների համար: Նրանք ցանկացան գործադիրի ղեկավարից երաշխիք ստանալ, որ հաջորդ տարի՝ ընտրություններից հետո գազի սակագինը նորից չի բարձրանա. Կարապետյանը տվեց այդ երաշխիքը:
Գազի սակագինը չբարձրացնելու մասին երաշխիքը միակը չէր: Վարչապետը հավաստիացրեց, որ եթե իր թիմակիցներից որեւէ մեկը փորձի չարաշահել պաշտոնական դիրքը՝ բիզնեսներն առաջ տանելու համար, ապա ինքն անձամբ դրա դեմը կառնի:
Մեկ հուսադրող հայտարարություն էլ ստվերից դուրս աշխատող բիզնեսմենների համար. Կարապետյանը չբացառեց, որ Հարկային օրենսգիրքն առաջիկայում փոփոխվի:
Եվ վերջում մի դիտարկում. վարչապետի տեսակետում կարծես թե բան է փոխվել պետական համակարգում աշխատողների ներգրավման հարցում: Վարչապետ դառնալուց օրեր անց նա հայտարարեց, որ ցածր աշխատավարձերի ֆոնին միայն հայրենիքին ծառայելու մղումը կարող է հիմք հանդիսանալ, որ արտերկրում սովորած որակյալ մասնագետները համաձայնեն աշխատել պետական համակարգում: Երեկ նա, սակայն, չանդրադարձավ հայրենասիրական մղումներին: Փոխարենը նշեց, որ արհեստավարժ մասնագետներին հնարավոր կլինի ընդգրկել երկրի կառավարման ոլորտում, երբ վերջիններս ապահովվեն բարձր աշխատավարձով:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44