2016 թվականին ցանցի օգտատերերը ամենից հաճախ Googleում փնտրել են ռեփեր Քանյե Ուեսթի կնոջ՝ Քիմ Քարդաշյանի սելֆիները:Ինչպես նշում Է հրատարակությունը, Instagramում Քարդաշյանի օգտահաշվի ժողովրդականության վրա ազդել Է կիսամերկ տեսքով լուսանկարի հրապարակումը: Բացի այդ, 2016 թվականին նա թողարկել Է գիրք, որն ամբողջությամբ բաղկացած Է Instagramում արդեն հրապարակված լուսանկարներից: Առավել մեծ ժողովրդականություն վայելող սելֆիների ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել Է Շերոն Օսբոռնի՝ ռոքեր Օզի Օսբոռնի կնոջ եւ «Օսբոռնների ընտանիքը» ռեալիթիշոուի աստղի հաշիվը: Օսբոռնը մերկ լուսանկարվել Է հաջակցություն Քիմ Քարդաշյանի եւ լուսանկարը հրապարակել իր Instagramում: Հնգյակում տեղ են գտել նաեւ ռեփեր Աշերը, դերասան Սեբաստիան Սթենը եւ ԱՄՆի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը: Սելֆիների վերաբերյալ առավել տարածված որոնողական հարցումներում նշվում Է Ջասթին Թիմբեռլեյքի Instagramը, որը ԱՄՆի ընտրությունների վաղաժամկետ քվեարկութան օրը լուսանկար Էր հրապարակել Մեմֆիսի ընտրատեղամասից: Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ լուսանկարի հրապարակումը դիտարկում են որպես օրենքի խախտում: Առավել մեծ ժողովրդականություն վայելող սելֆիների հեղինակների տասնյակ են մտել երաժիշտ եւ հեղինակ Ջարեդ Լեթոն, ամերիկացի մոդել Նիկոլ Օսթինը, դերասան Ջեյմս Ֆրանկոն եւ երգչուհի Քեթի Փերրին:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02