ARM | RUS |

Մանրամասներ Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկ պայմանագրից

15.04.16 | 09:29

Օրերս կնքված Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկ պայմանագիրը կարելի է համարել աննախադեպ` մի քանի առումներով. հայաստանյան էներգետիկ ոլորտը, որը ռուսական «գերակայության տարածք» էր, «ճեղքում» արձանագրեց` դիվերսիֆիկացիոն լուրջ հեռանկարով: Մեր հարևանների շահերն ու հետաքրքրությունները բրգացան հատկապես հայաստանյան «գետնին» վրա, տրանզիտ ուղու վերածելով Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև գեոքաղաքական առումներով: Հիշենք, քառակողմ հանդիպումը նախատեսված էր Վրաստանում, սակայն կողմերը եզրակացրին, որ Հայաստանը քաղաքականապես առավել «հարմարավետ» երկիր է` նման պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, որովհետև բարձրաստիճան ռուս պաշտոնյաները հակված չեն Վրաստան մեկնելու:

Եթե սրան էլ գումարում ես այն «նուրբ» հանգամանքը, որ ռազմավարական կարևորության այդ պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա դեպքերից վայրկյաններ անց, ապա ստորագրված պայմանագիրը վերածվում է գրեթե տարածաշրջանային «համերաշխության-խաղաղության» փաստաթղթի:


Այս և «մնացյալ» հարցերի շուրջ է «Իրատես»-ի զրույցը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ:


-Պարոն Յոլյան, «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման «ճանապարհային քարտեզը», ի վերջո, իրենից ի՞նչ է ներկայացնում:


-Քարտեզի աշխարհագրությունը հետևյալն է. մինչև 2019 թվականը պետք է պատրաստ լինեն Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան 400-կՎ լարումով էլեկտրագծերը. Այրումում կստեղծվի ենթակայան և մշտական կետ` էլէներգիան «բաշխելու» համար, վրացական կողմն այդտեղից կկառուցի 500 կՎ լարումով էլեկտրագիծ` մինչև Մառնեուլ, որտեղ ենթակայանի հզորությունը պլանավորվում է 220 կՎ, ապա շինարարությունը կգնա մինչև Կազբեկ, որից հետո ռուսական կողմը, ավարտելով մեր վրաց գործընկերների հետ պայմանավորվածությունների փուլը, էլեկտրագծի կառուցումը կշարունակի մինչև Մոզդոկ: Սա է ընդհանուր պատկերը:


-Ի՞նչ կշահի այդ «քարտեզից» կոնկրետ հայկական կողմը:


-Նախ ընդգծենք, որ «քարտեզը» ապագային միտված ռազմավարական նշանակության պրոյեկտ է` տնտեսական հնարավորությունների լայն դաշտ, զարգացման լուրջ հեռանկար: Ապա և` այդ պայմանագրով բարձրավոլտ էլեկտրագծերով հոսանք տեղափոխելու հայաստանյան հզորությունները կմեծանան 4-5 անգամ:


-Կա՞ն գոնե մոտավոր հաշվարկներ, թե այդ «մեծացումներն» ինչ թվային տեսք ունեն մեզ համար:


-Միանշանակ:


-Հրապարակայնացման ենթակա՞ են դրանք, թե՞…


-Մինչև 2036-ը էներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման մասին կառավարության որոշում կա` թվայնացված, որոշարկված, թե յուրաքանչյուր տարում` սկսած 2019-ից, որքան էլէներգիա է վաճառվելու Իրանին, որքան` Վրաստանին, 2020-ին` որքան… և այդպես շարունակ: 2019-ից հետո այս պայմանագիրը հնարավորություն է մեր տնտեսության, բյուջեի համար, որպես լուրջ ռեզերվ: Այն բավականին լուրջ զարգացման հարթակ է նաև էներգետիկ համակարգի զարգացման համար:


-Ի դեպ, միջանցքի ողջ «երկայնքի» ներդրումային փաթեթն արդեն իսկ առկա՞ է, թե՞ այդ առումով ևս «ճանապարհային քարտեզ» պետք է գծվի:


-Հայաստանի մասով առկա է. ծրագրերն արդեն իսկ իրականացման փուլում են և մինչև 2018-ի ավարտը` բոլոր ներդրումները երաշխավորված. Մոզդոկ-Կազբեկի կառուցմամբ էլ կձևավորվի ցանցի ամբողջական, այսպես ասած, «տեսքը»:


-Պարոն Յոլյան, նկատենք, որ հանդիպումը տեղի ունեցավ ղարաբաղյան վերջին` քառօրյա պատերազմից մի քանի ժամ անց: Բոլոր դեպքերում, հետաքրքիր է, ստորագրված պայմանագիրը անվտանգության երաշխիքի կոմպոնենտ ունի՞ իր մեջ, մանավանդ որ քառակողմ երկրներն էլ իրենց հերթին բավականին «բարդ» երկրներ են` այդ առումով:


-Նման խնդիրներ մենք չենք քննարկել, սակայն միանշանակ է, որ էներգետիկ միասնական համակարգն ինքնին նման երաշխիքներ պարունակում է: Պատկերավոր ասած, այն «խաղաղության մասին» պայմանագիր է, որովհետև, երբ որևէ մեկը որևէ կարգի հակամարտության մեջ հայտնվի, կնշանակի` կվնասվեն առաջին հերթին վերջինիս էներգետիկ ենթակառուցվածքները: ՈՒստի պայմանագիրն ուրույն ուղերձ էր ` բոլոր վատ հասկացողներին, որ խաղաղությունն այլընտրանք չունի տարածաշրջանում:


-Ի դեպ, մի պահ կարծես տորպեդահարվել էր հանդիպումը. մամուլը գրեց, որ սկզբունքային համաձայնություն կա, սակայն կողմերի միջև ժամը «չի համընկնում». կա՞ր նման բան: Մամուլը գրեց նաև` քաղաքական էր պատճառը:


-Բնավ: Հայաստանյան հանդիպման հետ կապված չի եղել և չէր կարող լինել քաղաքական որևէ խնդիր: Խնդիրներ են եղել, այսպես ասած, կազմակերպական մասով` զուտ կողմերի զբաղվածության հետ կապված, որոնք լուծվեցին, և հանդիպումը, ինչպես տեսաք, տեղի ունեցավ հավուր պատշաճի: ՈՒրիշ` ոչինչ:

-Իսկ պայմանագիրն ստորագրելու, քննարկելու ընթացքում Ձեր ռուս և վրացի կոլեգաները հե՞շտ էին շփվում:

-Անչափ:

-Եվ վերջին հարցը. Դուք ասացիք` էներգետիկ-ճանապարհային նոր քարտեզով 2019-ից չորս անգամ կմեծանան մեր էներգետիկ հզորությունները և շուկան: Տա Աստված, որ այդպես լինի, և այնուհանդերձ, հնարավո՞ր է, որ այդ ժամանակ մեր գազի շուկան էլ փոխվի, և մենք ավելի շատ էներգետիկ սպառմանը զարկ տանք, քան գազային, որովհետև առաջինն ինքներս ենք արտադրում, իսկ «մյուսը» ներկրում ենք: Դրանով ազատվելով նաև «այլևայլ» խնդիրներից:


-Մի կողմ թողնելով Ձեր քաղաքական «ակնարկները», տնտեսական մասով ասեմ` չի բացառվում: Տեղեկացնեմ նաև, որ մենք այս ամենին զուգահեռում ենք արևի, քամու, հողմային էներգետիկայի այլընտրանքային ծրագրերը ևս, որպես զարգացման ուղի, այնպես որ` կաշխատենք, կտեսնենք:


Ամբողջությամբ՝ Իրատես թերթի այսօրվա համարում։


ՀՀ-ի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումն առաջնահերթություն է․ Փաշինյան

ՀՀ-ի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումն առաջնահերթություն է․...

09:51

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի...

09:22

Ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական 6-րդ փառատոն

Ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական 6-րդ...

09:03

Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում

Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետի...

14:03

ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է․ Օվերչուկ

ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է․...

12:13

Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած...

11:48

Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը

Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական...

11:21

Բժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը

Բժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի...

11:04

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ղազախստան, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ղազախստան, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի...

10:45

Գործադիրը լրացուցիչ 8,05 մլրդ դրամ կհատկացնի մանկապարտեզների ծրագրերին

Գործադիրը լրացուցիչ 8,05 մլրդ դրամ կհատկացնի մանկապարտեզների...

10:34

ՀՀ կառավարությունը փոխում է երեք նախարարությունների անունները

ՀՀ կառավարությունը փոխում է երեք նախարարությունների...

10:15

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին...

09:59

Բայրամովը մեկնել է Ուկրաինա

Բայրամովը մեկնել է Ուկրաինա

09:35

ԱԳՆ-ն 1 մլն դոլար կստանա արտերկրում Անկախության 35–ամյակի միջոցառումների համար

ԱԳՆ-ն 1 մլն դոլար կստանա արտերկրում Անկախության 35–ամյակի միջոցառումների...

09:13

Ոստիկանության հատուկ միջոցառումները. 425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց

Ոստիկանության հատուկ միջոցառումները. 425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են...

15:23

Եմենը Կարմիր ծովում հարվածել է Սաուդյան Արաբիայի նավթատարին

Եմենը Կարմիր ծովում հարվածել է Սաուդյան Արաբիայի...

15:09

Պարո՛ն Ալեքսանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ դուք 3-4 տարեկան հասակում ընկերուհու հետ մտել եք սրճարան և այնտեղ հաստավիզ ախրաննիկներ են եղել. Ֆարմանյանը՝ Ալեքսանյանին

Պարո՛ն Ալեքսանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ դուք 3-4 տարեկան հասակում ընկերուհու հետ մտել եք...

14:55

Որդերի և քոսի դեմ դեղամիջոցները վաճառվում են որպես քաղցկեղի բուժման միջոցներ. BBC-ի հետաքննությունը

Որդերի և քոսի դեմ դեղամիջոցները վաճառվում են որպես քաղցկեղի բուժման միջոցներ. BBC-ի...

14:43

Զգուշացում․ Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ են իրականացվում

Զգուշացում․ Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ են...

14:29

Կոմբայնը հասել է գյուղ, ձեր մարզպետը բարեգործության արգելքի որոշում է ստորագրել. Անդրանիկ Գևորգյան

Կոմբայնը հասել է գյուղ, ձեր մարզպետը բարեգործության արգելքի որոշում է ստորագրել. Անդրանիկ...

14:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02