ARM | RUS |

Հոբելյանական համերգ «ՄՈՆՈ»` Իրինա Ալեգրովան կրկին կգա Հայաստան

19.01.17 | 19:57

Պարադոքս է, թե՞ օրինաչափություն, սակայն փաստերը համառ են. իր առաջին բեմելից 25 տարի անց էլ Իրինա Ալլեգրովան շարունակում է հավաքել դահլիճներ, նույնիսկ մարզադաշտեր, ավելին, միակ արտիստն է, ով ամենամյա համերգներ է կազմակերպում «Օլիմպիյսկի» համալիրում՝ լեփ-լեցուն դահլիճներով: Մեր ընկերությունը համագործակցում է Իրինա Ալլեգրովայի հետ ավելի, քան 10 տարի, և մենք Հայաստանում կազմակերպել ենք հետևյալ համերգները. 27.11.2010թ. – Տոնական շոու 21.11.2012թ. – Հրաժեշտի համերգ 06.03.2015թ. – «На бис» համերգը, որը հետաձգվեց 23.05.2016թ.-ին 23.05.2016թ. –«На бис» համերգը կայացավ լիակատար անշլագով 05.03.2017թ. – Հոբելյանական համերգ «ՄՈՆՈ» Ռուսական էստրադայում քչերը կարող են համեմատվել Իրինա Ալլեգրովայի հռչակի հետ: Լցնել համերգային դահլիճը մեկ անգամ կարելի է, սակայն նախանձելի համառությամբ դա անել 25 տարի շարունակ… Վստահաբար կարելի է ասել, որ Իրինա Ալլեգրովան ուժեղ կին է: Ո՞վ իմանա, ռուսական էստրադան կունենար «Իրինա Ալլեգրովա» անունով հարստությունը, եթե ժամանակին Իրինայի հայրը՝ Ալեքսանդր Սարկիսովը, մի փոքրիկ տղա, չփախչեր իր երազանքների վայրը՝ կրկես: Աշխուժության և ձգտման համար նրան կոչեցին «Ալեգրիս», իսկ հետո կրկեսային այդ մականունը նա դարձրեց իր համար հնչեղ ազգանուն: Եվ այս արկածային պատմության շնորհիվ հասկացավ, որ ուզում է նվիրվել երաժշտական թատրոնին, իսկ ավելի ուշ փոխանցեց այդ «մոլուցքը» իր միակ և սիրելի դստերը: Կա ևս մի շատ կարևոր հանգամանք Իրինա Ալլեգրովայի ստեղծագործական կյանքի երկարակեցության և նրա հիանալի տեսքի հարցում: Դա հայկական արմատներն են: Ինչը պայմանավորել է այդ արտասովոր կնոջը բնույթը, սակայն, որն էլ, ցավոք, բարդացրել է նրա հարաբերությունները տղամարդկանց հետ: Հնարավոր է, Իրինայի անձնական կյանքը չի ստացվել նաև այն պատճառով, որ նա ի սկզբանե շատ բարձր նշաձող էր սահմանել: Հայրը նրա համար ընդմիշտ մնաց որպես տղամարդու անկրկնելի տիպար: Եվ նա էլ եղավ Իրինայի գլխավոր սերը: Իրինան խոստովանել է «Նա ինձ համար իդեալական օրինակ էր, և հենց այդ օրինակն էր, որ ինձ խանգարեց…»: Իսկ Իգոր Կրուտոյը հաստատում էր, որ դստեր՝ այսպիսի սեր հոր նկատմամբ փնտրես էլ, չես գտնի. «Ինչպես էր նա սիրում հորը: Այդպիսի պատմություններ շատ չես լսի: Մինչև նրա կյանքի վերջին պահը՝ դեռ վաղ մանկուց սիզբ առած այդ սուրբ ու լուսավոր զգացմունքը, հոր և դստեր միջև այդ սերը փոխանցվում էր նույնիսկ շրջապատի մարդկանց: Եվ Իգոր Կրուտոյը Իրինայի համար գրեց «Հոր ժպիտը» երգը: Նա այն կատարում էր արցունքների միջից, հայրը ևս հուզվում էր, և, կարծում եմ, լալիս էր ամբողջ դահլիճը»: Մի քանի տարի առաջ Լոս Անջելոսի հանրահայտ «Կոդակ» թատրոնում, որտեղ տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունը, Իրինա Ալլեգրովան արժանցավ Armenian Music Awards հեղինակավոր մրցանակին՝ երաժշտական ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար՝ որպես հայ ազգի հանրահայտ ներկայացուցիչ: Դա Իրինա Ալլեգրովայի համար մեծագույն ուրախություն և պատիվ էր, քանի որ աշխարհում այդ կոչմանը մինչ այդ արժանացել էր միայն Շառլ Ազնավուրը: Ալլեգրովան հուզմունքով ցույց տվեց այդ պարգևը մեզ. այն դրված էր նրա տան ամենապատվավոր տեղում: Ալլեգրովա- «Իմ առջև հսկայական դահլիճ էր, լեփ-լեցուն: Ես չէի կարողանում սկսել խոսել: Որովհետև ինձ ծափահարում և ծափահարում էին: Դա շատ հուզիչ էր: Սակայն, վերջապես, ես նրանց լռեցրի և ասացի. «Որքան հպարտ կլիներ իմ հայրը, եթե կարողանար տեսնել և լսել, թե ինչ է այսօր այստեղ կատարվում…»: Հետո արդեն ընդհանրապես չկարողացա խոսել…»: Ընտանիքը Իրինայի համար մշտապես եղել և մնում է առաջին տեղում: Նրան օրինակ են ծառայել սիրելի ծնողները: Այդպես է նա դաստիարակել նաև դստերը և թոռանը: Կյանքը նրան շատ հիասթափություններ և փորձություններ է մատուցել, որոնց մասին նա շատ չի սիրում հիշել: Նա մի քանի ամուսնություն է ունեցել: Ինչպես Իրինան է ասում, ինքն այդպես էլ չհանդիպեց իրենից ուժեղ տղամարդու: «Երևի լինել իմ կողքին ծանր է: Հանուն ինձ հարկավոր էր ինչ-որ բաներ զոհաբերել: Սակայն, եթե տղամարդը պատրաստ չէ անել դա, ուրեմն՝ հաջողություն»: Սակայն, նա միևնույնն է շատ երախտապարտ է իր ամուսիններին, և նրանց անվանում է «պլատինե ադամանդներ» և ասում է, որ չնայած այդ ամենին, «նրանք բոլորը հիասքանչ էին»: Ալլեգրովան խոստովանում է, որ միայն հիմա է նա իրեն «երջանիկ» զգում և կարող է «իսկապես թուլանալ»: Որովհետև մեծացրել է հոյակապ դուստր, ով դարձել է իր ընկերն ու հավատարիմ օգնականը (Լալան՝ դուստրը Ալլեգրովայի համերգային տնօրենն է): Իսկ դուստրը դաստիարակել է լավ որդի, Ալլեգրովայի սիրելի թոռնիկ Ալեքսանդրին՝ Ալլեգրովների գերդաստանի հույսին: Թոռը Մոսկվայի պետական համալսարանի ուսանող է: Նա հազվադեպ է շփվում լրագրողների հետ, շատ համեստ է և քչախոս: Ի դեպ, ընկերների մասին: Ալլեգրովայի ընկերները շատ չեն, սակայն նրանց կարելի է զանգել օրվա ցանկացած ժամի: Իրինա Ալեքսանդրովնայի վստահությանը պետք է արժանանալ, և նրա տուն ամեն ոք չէ, որ կարող է մուտք գործել: Շատ հաճելի է զգալ նրա հյուրընկալությունը: Իսկ ահա աղմկոտ երաժշտական հավաքույթներ նա երբեք չի սիրել: Տեղեկացնենք, որ երգահան Իվան Բագրամովը Ալլեգրովայի համար գրել է «Шайбу, шайбу» երգը, որը հոկեյիստները Վլադիսլավ Տրետյակի գլխավորությամբ ընդունեցին ցնծությամբ: Լեգենդար դարպասապահի օգնությամբ նկարահանվեց Ալլեգրովայի և ռուսական հոկեյի աստղերի մասնակցությամբ տեսահոլովակ, որը համացանցում մեծ արձագանք ստացավ: Ի դեպ, հենց Տրետյակն էր նշում մեր հերոսուհու բնավորության կարևոր մի գիծ. «Եթե Ալլեգրովան հոկեյիստ լիներ, նա անպայման հարձակվող կլիներ»: Ընդունված է համարել, որ «վախկոտները հոկեյ չեն խաղում», բայց և էստրադան էլ թույլերի տեղը չէ: Այստեղ էլ հաղթում ենք նրանք, ովքեր կարողանում են ռիսկի դիմել: Հենց Իրինա Ալլեգրովայի նմանները: «Մի վախեցեք փոխել կյանքը»,-երգում էր Գուրչենկոն: Ալլեգրովային այսօր շատերն են նմանեցնում լեգենդար Լյուդմիլա Մարկովնային: Իրինա Ալլեգրովան չի վախենում դժվարություններից և աշխատանքից, նա մշտապես շարժման մեջ է: Ստեղծագործական տարիների ընթացքում նա ուսումնասիրել է ամբողջ ԱՊՀ տարածքը, երթևեկել է բոլոր մակնիշի, կասկածելի հարմարություններով տրանսպորտային միջոցներով և ճանապարհներով, մրսել է, ելույթ է ունեցել վատառողջ վիճակում, բայց երբեք չի գանգատվել: Տվել է հազարավոր կենդանի համերգներ լիակատար անշլագով, որոնց տոմսերը սպառվում են համերգից դեռ մի քանի ամիս առաջ: Իսկ ինչո՞ւ է այդ ամենը նրան պետք: Ահա այդ հարցի պատասխանը: Իրինան անկեղծորեն պատասխանում է. «Ես ամբողջ կյանքս բանել եմ, ինչպես ծանրաքարշ ձի: Ինձ համար շատ կարևոր է, որ ես միշտ փող ունենամ: Ինձ համար չէ, ես ինձ վրա շատ քիչ եմ ծախսում: Ուրիշների համար: Նրանց կարող է փող պետք գալ, իսկ ես հանկարծ չունենամ…»: Եվ ոչինչ՝ ոչ ճգնաժամը, ոչ տխրահռչակ «սպառողների գնողունակության անկումը» չեն կարող շեղել Ալլեգրովայի երկրպագուներին իրենց սիրելի արտիստուհու համերգներին հաճախելուց: Ոչ թե երգչուհի, այլ հենց «արտիստուհի» է իրեն անվանում Ալլեգրովան ամբողջ կյանքում: Եվ նա իրավացի է. Ալլեգրովայի յուրաքանչյուր կոմպոզիցիա թատերական փոքրիկ ներկայացում է: Դա վառ ու գունեղ մի պատմություն է՝ հեգնական, լիրիկական, տխուր կամ դրամատիկ-զայրագին: Դրա մասին իր բացառիկ հարցազրույցում պատմել է երգչուհու համերգային ծրագրերի երկարամյա ռեժիսոր-բեմադրիչ Խուան Լառան: Նա բոլորից լավ գիտի, թե այդ ամենն ինչ գնով են ստեղծվում: Ալլեգրովայի հետ նույն «ստեղծագործական գետը» մտնելու ցանկություն են հայտնում նրա բազմաթիվ կոլեգաներ և ընկերներ: Իգոր Կրուտոյը վստահեցնում է. «Մենք դեռ կվերհիշենք հին օրերը, և մեր սիրավեպը դեռ ավարտված չէ»: Նրա հետ համամիտ է նաև Իգոր Նիկոլաևը, ով պատրաստ է նորից մեկնել շրջագայության, ինչպես անցյալ տարի՝ «Императрица и два маэстро» համերգաշարով և նոր երգեր գրել Իրինայի համար: Սակայն երիտասարդ երգահանները առաջ են անցնում մետրերից և ակտիվորեն համագործակցում են Իրինա Ալլեգրովայի հետ: «Որտեղից է նա նրանց գտնում, ես չգիտեմ, սակայն նրան երգեր են ուղարկում ամեն օր, աշխարհի բոլոր ծայրերից»,-վստահեցնում է Խուան Լառան: «Իրինա Ալլեգրովան միշտ գիտի, թե ինչ է ուզում փոխանցել հանդիսատեսին, ընդ որում անում է դա շատ նրբորեն, զգայական մակարդակում՝ զգալով լսարանի տրամադրությունը: Դրանով է նաև պայմանավորված նրա հաջողությունը»,-կարծում է նրա ձայնային պրոդյուսեր Վալերի Դեմյանովը: Ալլեգրովան մի երեկո զանգահարեց պոետ և երգահան Կոնստանտին Գուբինին, և անձամբ չճանաչելով նրան, հայտնեց իր երախտագիտությունը «Помолимся за родителей» երգի համար: Այդպես սկսվեց նրանց համագործակցությունը, որը վերաճեց լիակատար ստեղծագործական «Перезагрузка»-ի. այդպես անվանեցին նոր համերգային ծրագիրը, որն անցյալ տարի ուղղակի պայթեցրեց երաժշտական աշխարհը՝ բացահայտելով միանգամայն նոր Իրինա Ալլեգրովային: Ալլեգրովային, ով մնաց իր երաժշտության և հանդիսատեսի հետ, և պատմեց նրանց այն, ինչը «կարևոր է իր և իր լսարանի համար»: Այսօր Իրինա Ալլեգրովան առաջվա պես շատ շրջագայում է, լի է նոր գաղափարներով և ակտիվորեն կազմում է ստեղծագործական նոր պլաններ: «Ես դեռ չեմ երգել վերջին տունը, ինձ սպասում են բազմակետեր»,-հնչում է նրա երգերից մեկում: Նա հիշողություններով չի ապրում, նա մշտապես առաջ է գնում: Այսպիսին է նրա համառ բնույթը: Նա մտադիր է ելույթ ունենալ, քանի դեռ հանդիսատեսը հաճախում է իր համերգներին, քանի դեռ իր կարիքը կա: Երբ նրան հարցրին, ի՞նչ կլիներ, եթե ամեն ինչ նորից սկսվեր: Պատասխանն անկեղծ էր. «Չկեղծելով, ասեմ. «չգիտեմ»: Ես հավատում եմ Աստծուն և նրան, որ մեզ առաջնորդում է Աստված, իսկ ճակատագիրը տալիս է մեզ այն, ինչին մենք արժանի ենք»:




Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը. Ամստերդամ

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական...

21:12

Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամին

Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների...

19:55

Bloomberg. Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը

Bloomberg. Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը

19:30

2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր կա

2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր...

19:27

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում

19:15

Ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարից, որ լալահառաչ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվի Wildberries-ի և Ozon-ի հետ կապված խնդրի լուծմամբ. Մարուքյան

Ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարից, որ լալահառաչ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվի...

19:10

Վրաերթի հետևանքով մահացել է КВН-ի հայտնի դերասանուհի Ելենա Ռիբալկոն

Վրաերթի հետևանքով մահացել է КВН-ի հայտնի դերասանուհի Ելենա...

19:08

Կփոխհատուցվեն թե՛ անասունների անկումը, թե՛ բերքի կորուստը․ «Միասնության թևեր»

Կփոխհատուցվեն թե՛ անասունների անկումը, թե՛ բերքի կորուստը․ «Միասնության...

18:48

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

18:33

Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․...

18:18

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

09:28

Որպեսզի «Կոլցոն», Սումգայիթը, Արցախը չկրկնվեն, լուծումը սթափ ըմբռնելն է՝ ու՞մ հետ են Հայաստանի շահերը համընկնում, ի՞նչ պայմաններով. Արման Թաթոյան

Որպեսզի «Կոլցոն», Սումգայիթը, Արցախը չկրկնվեն, լուծումը սթափ ըմբռնելն է՝ ու՞մ հետ են Հայաստանի...

09:02

Հայտնի է, թե ինչու են դադարեցվել հայկական ընկերությունների վաճառքները Wildberries-ում․ Պարզաբանում

Հայտնի է, թե ինչու են դադարեցվել հայկական ընկերությունների վաճառքները Wildberries-ում․...

15:32

Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ

Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները....

14:43

Հրդեհ՝ Բենիամին գյուղում․ այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր

Հրդեհ՝ Բենիամին գյուղում․ այրվել է մոտ 1․5 տոննա...

14:16

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման...

13:48

Պապոյանը վստահ է՝ «Ջերմուկն» առաջիկայում կարտահանվի ՌԴ

Պապոյանը վստահ է՝ «Ջերմուկն» առաջիկայում կարտահանվի...

13:25

Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան

Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ...

12:47

Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը

Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ...

12:29

Մեր երկրում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է․ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես․ Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է․ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի...

12:13

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44