Թուրք լրագրող, սյունակագիր Ումիթ Քըվանչն անդրադարձել է թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Էլ Բաբում իրականացվող «Եփրատի վահան» գործողությանը և նկատել, որ Թուրքիայի լրատվական դաշտն ամբողջական ու բավարար տեղեկատվություն չի հաղորդում Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Թուրքական demokrathaber.org կայքում հրապարակված հոդվածում Քըվանչը նշել է, որ 2016 թվականի օգոստոս ամսից մինչ օրս 52 զոհ տված թուրքական ԶՈւ-ի զինծառայողներն անորոշության մեջ են և չգիտեն՝ ում կամ ինչի համար են պատերազմում:
Սյունակագիրը նաև նշել է, որ իշխանությունների հնչեցրած ամպագոռգոռ հայտարարությունները, թե «Էլ Բաբից կմտնենք, Մոսուլով դուրս կգանք», ինչպես պարզ դարձավ անցնող ամիսների ընթացքում` այդքան էլ իրատեսական չէին:
«Իրականությունն այն է, որ թուրքական ԶՈւ-ն Էլ Բաբում բախվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմած պաշտպանական «պատին» և կանգ առել», -գրում է Քըվանչը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
22:53 22.10.26
15:02 24.10.26
15:23 24.10.26
12:02 24.10.26
15:24 24.10.26
15:25 24.10.26
18:18 24.10.26
18:15 24.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02