ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 24-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը դրական է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումը: Նա հույս է հայտնել, որ Ճապոնիայի դեսպանության գործունեությունը Հայաստանում իր հերթին կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
ԱԺ նախագահը, անդրադառնալով խորհրդարանական կապերի զարգացմանն ու խորացմանը, կարևորել է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի դերն այդ գործում: Գալուստ Սահակյանի խոսքով՝ մեծ են հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացման և հետագա համագործակցության հետ կապված ակնկալիքները:
Դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով նախորդ տարի Ճապոնիայի խորհրդարանի նախագահի կողմից արված այցի հրավերն ընդունելու համար, նույնպես նշել է, որ հայ-ճապոնական հարաբերությունները, սահուն և քայլ առ քայլ զարգանալով, վերելք են ապրում:
Անդրադառնալով առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության Ճապոնիա կատարելիք այցին՝ դեսպանը հույս է հայտնել, որ այն խթան կհանդիսանա առավել զարգացնելու երկկողմ հարաբերությունները և ակտիվորեն համագործակցելու մշակույթի, քաղաքականության, տնտեսության և այլ բնագավառներում: Դեսպանի խոսքով՝ այցի ընթացքում հայ խորհրդարանականները հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորհրդարանական կառավարման անցած Ճապոնիայի փորձը, առնչվելու ճապոնական մշակույթին և պատմությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա այցին վերաբերող այլ հարցեր ևս:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44