Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն և Այգեպար համայնքներում Հայոց բանակի կազմավորման օրը նշանավորվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ: «Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր բարեգործական առաքելության հերթական թիրախ էր ընտրել հենց նշված համայնքները: Նախաձեռնության ներկայացուցիչները` մոտ 40 կամավոր-աջակիցների հետ միասին, ս.թ. հունվարի 28-ին այցելեցին սահմանամերձ այս համայնքներ` էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերի հերթական խմբաքանակը տրամադրելու ընդհանուր թվով մոտ 390 ընտանիքի:
Հատկանշական է, որ գնալով ընդլայնվում է նախաձեռնության համակիրների բանակը: Տավուշ այցելած խմբին էին միացել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի գերմանացի փորձագետը, ով նախագծին ծանոթացել էր Երևանում վերջին օրերին անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի շրջանակում և մեծ ոգևորությամբ պատրաստակամություն հայտնել միանալ խմբին, ինչպես նաև ամերիկահայ կին, ով ներկայում հաստատվել է Իջևանում և բարեգործական գործունեություն է ծավալում Տավուշի սահմանամերձ համայնքներում:
«Լուսավոր սահման»-ի ներկայացուցիչները նախ հանդիպում ունեցան վերոնշյալ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, նրանց ներկայացրին նախաձեռնության նպատակները և խնդիրները, ինչպես նաև բացատրեցին էներգախնայող լամպեր օգտագործելու առավելություններն ու օգուտները:
Բնակիչները մեծ ոգևորությամբ և երախտագիտությամբ ընդունեցին նման կարևոր առաքելության հանգրվանն իրենց համայնքներում` նշելով, որ իրենց համար ցանկացած խնայողություն մեծ նշանակություն ունի:
«Լուսավոր սահման» նախաձեռնության կազմակերպիչներից Հայկ Շեկյանի խոսքով` պատահական չէ, որ սահմանամերձ համայնքներ այցելության համար ընտրվել է հենց Հայոց բանակի տարեդարձի օրը: «Հայոց բանակն ուժեղ է նաև սահմանը պահող ժողովրդի օգնությամբ: Մենք պետք է այնպիսի հնարավորություններ ստեղծենք սահմանամերձ համայնքների բնակիչների համար, որպեսզի կանխենք արտագաղթը: Իսկ այս նախաձեռնությունը զգալի ներդրում կարող է ունենալ այդ գործում»,- նշեց Հայկ Շեկյանը:
Հավելենք, որ մինչ այժմ «Լուսավոր սահման» նախաձեռնության շրջանակում էներգախնայող լամպերով ապահովվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Դովեղ, Ոսկեպար, Բերքաբեր համայնքների ընդհանուր թվով 784 ընտանիք:
«Լուսավոր սահման» բարեգործական նախագծի նպատակն է լուսադիոդային լամպեր նվիրաբերել Հայաստանի և Արցախիբոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչներին` ստեղծելով նրանց համար երկարաժամկետ տնտեսման միջոց և նպաստելով ողջերկրում ավելի արդյունավետ ու որակյալ լուսադիոդային (LED) լամպերի տարածմանը: Անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներընախատեսվում է հավաքագրել բարեգործական դրամահավաքի միջոցով: Նախաձեռնության բոլոր մանրամասները հասանելի են www.ledify.am կայքում և «Լուսավոր սահման-Bright Border» ֆեյսբուքյան էջում:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02