Հայոց Ազգային Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասեր՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորելու Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Հայրենասիրական միջոցառումն սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյանի. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հաղթապանծ հրամանատա՛ր, գեներալ–մայոր Կարեն Աբրահամյան, ազգապահ զինվորականնե՛ր, քրիստոսապաշտ հայե՛ր, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… փա՛ռք ու պատիվ նրանց և Ձեզ՝ հայրենաշունչ զինվորականնե՛ր… «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Հայրենապաշտ զինվորականնե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց և քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս՝ խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայոց սահմանագծի սուրբ հո՛ղն է մնայուն և հավերժական Հայաստանը: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան, ու թո՛ղ Աստված և Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում ու ուղեղներում:
Աստված պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքներին:
Աստված պահպանի Հայաստանին, Արցախին և Սփյուռքին:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը»:
Խաչիկ Ասրյանը Կազմակերպության խորհրդանիշ՝ Արծիվ և սուր նվիրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին, ինչպես նաև «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերի սպաների: Խաչիկ Ասրյանը, նաև թանկարժեք իրային նվերներով պարգևատրեց ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բոլոր տեղակալներին, բոլոր զորամասերի հրամանատարներին և մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, պայմանագրային զինծառայողների:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման 5 զորամասերում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական միջոցառմանը աջակցելու համար:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02