Այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի ունեցավ սեմինար-քննարկում հակադոպինգային կանոնների խախտումների և կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ, որը վարում էր նախարարության համակարգի «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը:
Հանդիպումը նախատեսված էր հատուկ լրագրողների համար: Ա. Հովհաննիսյանը խոսել է մարզիկների կողմից խթանիչների (սպեցիֆիկ նյութեր) և ոչ սպեցիֆիկ նյութերի օգտագործման դեպքում նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին: Լրագրողներին ներկայացվել են ժամանակավոր հեռացման և որակազրկման տարբերությունը, ինչպես նաև Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ միջազգային, տարածքային և ազգային հակադոպինգային կազմակերպությունների փոխհարաբերությունների մեխանիզմները: Ա. Հովհաննիսյանը ներկաներին բացատրել է արգելված նյութ օգտագործելու դեպքում մարզիկի մեղքի չափի սահմանումը, պատժամիջոցների նվազեցման մեխանիզմները և արգելված նյութ օգտագործելու թույլտվություն ստանալու գործընթացը (TUE):
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում լուրջ մասնագիտական և հետևողական աշխատանք է տարվում հակադոպինգային կանոնների պահպանման համար: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր բոլոր հայ մարզիկները գտնվում են մեր ծառայության հսկողության տակ, նրանց պարբերաբար ստուգվում են, և նրանցից որևէ մեկն անգելված նյութ չի օգտագործում: Սա ՀԱՕԿ-ի նախագահի հրահանգն է, որը խստորեն պահպանվում է»,- ասել է Արեգ Հովհաննիսյանը:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02