Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2017թ.» զեկույցը, որում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են որպես «մասնակի ազատ» երկրներ։
Հայաստանը 46 միավորով համարվում է «մասնակի ազատ» երկիր։ Միևնույն ժամանակ մամուլի ազատությունը համարվում է «ոչ ազատ», իսկ համացանցը՝ «ազատ»։
Ազատության ինդեքսում առանձնացվել են նաև քաղաքական ու քաղաքացիական ազատությունները վիճելի տարածքներում: Լեռնային Ղարաբաղը այս աղյուսակում 33 միավորով համարվել է «մասնակի ազատ»:
Տարածաշրջանի երկրներից Վրաստանը (64 միավոր), Թուրքիան (53 միավոր) համարվել են «մասնակի ազատ», իսկ Իրանը (6 միավոր) և Ադրբեջանը (16 միավոր)՝ «ոչ ազատ» երկրներ: «Ոչ ազատ» երկրների շարքը համալրում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը։
Ամենաազատ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան, որին հաջորդում են Նորվեգիան, Շվեդիան, Կանադան և Նիդերլանդները։
Իրավապաշտպանների տվյալներով՝ զեկույցում տեղ գտած 195 երկրներից 87-ը (45%) ճանաչվել են «ազատ», 59 երկիր (39%) ՝ «մասնակի ազատ», իսկ 49 երկիր (25%)՝ «ոչ ազատ»։ Միևնույն ժամանակ 67 երկրներում գրանցվել է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակի նվազում, իսկ 36 երկրներում՝ գրանցվել են ձեռքբերումներ։ Նշվում է, որ աշխարհում ազատությունների մակարդակի նվազմանը նպաստել են նաև ժողովրդավարական երկրները, որոնցում նկատվում է պոպուլիզմի աճ։
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02