Կներդրվի այնպիսի բնավճարների համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում, որտեղ քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը:
«Բնապահպան իրավաբանների եւ տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների համակարգը եւ դրա կատարելագործման, հասցեական օգտագործման հնարավորությունները: Բանախոսը շեշտել է, որ ներկայում գործող վճարների համակարգը ձեռնարկողներին չի ստիպում առաջնորդվել բնապահպանական առաջնահերթություններով եւ պետք է վերանայվի այն:
Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանն հավելել է, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում եւ դրա լուծման նպատակով նախատեսվում է ՀՀ բյուջե մուտքագրված բնապահպանական, բնօգտագործման վճարներն ամբողջովին ուղղել բնապահպանական ծրագրերի իրականացմանը` համայնքների աջակցմանը, կանաչ աշխատատեղերի, տեխնոլոգիաների ներդրմանը: Այս գործընթացում ակնկալվում է նաեւ միջազգային դոնոր կառույցների կողմից ծրագրերի 50 տոկոսի չափով համաֆինանսավորում, ինչը լրացուցիչ միջոցների ներհոսք կապահովի Հանրապետության բնապահպանության ոլորտ: ՀՀ բնապահպանության նախարարն առաջնային է համարել Անկախության հռչակագրում ամրագրված դրույթը, ըստ որի` Հանրապետության բնական պաշարները համաժողովրդական սեփականություն են, եւ նախարարությունը իր բյուջետային ծրագրերում առաջնորդվելու է վերոհիշյալ դրույթով: Արծվիկ Մինասյանը նաեւ տեղեկացրեց, որ ներկայում մշակվում է բնավճարների այնպիսի համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը, կբացառի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու եւ դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու տարբերակը:
Ըստ նախարարի, այդ նպատակով կմշակվի նաեւ տույժերի վճարման այնպիսի համակարգ, որը կնախատեսի նաեւ վերահսկողական գործընթացում հասարակության ակտիվության խթանում` նյութական խրախուսման միջոցով:
«Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը Հասարակական խորհրդի քննարկմանն է ներկայացրել Օրհուսի կոնվենցիայի առնչությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համապատասխանության վերաբերյալ Համապատասխանության կոմիտեի V/9a որոշման կատարման առաջընթացի հարցը: Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Խաչատուր Խաչատրյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ Համապատասխանության կոմիտեի բարձրացրած բոլոր հարցերով ձեռնարկվել են քայլեր, մշակվել են համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծեր:
Քննարկումների ավարտին, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացվող բազմաթիվ բնապահպանական խնդիրները եւ դրանց լուծման հրատապությունը, որոշվել է ավելի խաճախ հրավիրել ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստերը:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02