2017 թվականի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 7-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Փետրվարի 2-ին` ժամը 18.00-ին, լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 17 քաղաքացիներից 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 23 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 2-ը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 13 թեկնածուներից 2-ը և ավագանու անդամի 21 թեկնածուներից 2-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 7 համայնքներից 2-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և մեկ համայնքում` 3 թեկնածու:
Փետրվարի 2-ին լրացել է նաև դիտորդների հավատարմագրման ժամկետը: Փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 6 տեղական հասարակական կազմակերպության թվով 23 դիտորդ:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02