ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 5-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 11 VL 111 (վարորդ՝ 1997 թ. ծնված Է. Բ.), «Ford Transit» մակնիշի 35 AO 187 (վարորդ՝ 1967 թ. ծնված Է. Բ.) և կայանված «Opel Vectra» մակնիշի 34 SM 729 (վարորդ՝ Խ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.31-ին, մարվել՝ 17.35-ին: Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ:
«Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Ա. և 1996 թ. ծնված Տ. Գ.-երը, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1959 թ. ծնված Մ. Ա.-ը, 1977 թ. ծնված Ե. և 1979 թ. ծնված Հ. Բ.-երը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Ա.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:


16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02