Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում և Երևանի քննչական վարչությունում հարուցված երկու քրեական գործ:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Քրեական քործերից մեկի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` բռնություն է գործադրվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀԲ պետ Խաչատուր Պ.-ի, նրա տեղակալ Հակոբ Ա.-ի և նույն բաժնի տեսուչ Տիգրան Դ.-ի նկատմամբ:
Մասնավորապես, ըստ նախաքննական նյութերի, վերջիններս 24.06.2016թ.-ին ստացված ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնելու ճանապարհին` Ղարսի խճուղու հատվածում, կանգնեցրել են ձայնային ազդանշանները միացրած և երթևեկության կանոնների խախտմամբ ընթացող «Մերսեդես Բենց» ու «Ֆոլսկվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ յոթ երիտասարդ այդ ընթացքում բղավում և հայհոյում էին: Ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել երիտասարդներին, սակայն վերջիններս ի պատասխան հարձակվել են ոստիկանների վրա և ձեռքերով, ոտքերով ու քարերով հարվածել նրանց: Միջադեպի հետևանքով ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02