Փետրվարի 6-ին դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Վարչապետին շնորհավորելով նշանակման և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությանը, քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:
Դեսպանը կարևորել է այդ կապերի փոխլրացման և ամրապնդման նպատակով տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը, զբոսաշրջության խթանումը: Ընգծվել է բարձրաստիճան փոխայցելություններին պարբերականություն հաղորդելու կարևորությունը:
Դեսպանը ներկայացրել է Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները, ՀՀ կառավարության ձեռնարկած բարեփոխումները՝ ուղղված գործարարության համար առավել դյուրին պայմանների ստեղծմանը, ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում արդյունավետ գործունեություն իրականացնող լիբանանյան ընկերությունների դրական փորձառությանը և դրա հանրայնացման անհրաժեշտությանը:
Նշվեց վերջին տարիներին զբոսաշրջության ծավալների ընդլայնումը, այդ ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարային լինելու հանգամանքը:
Վարչապետ Հարիրին ևս կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր կառավարության գործունեության շրջանակներում նախապատվություն տալ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, խոստանալով ջանքեր ներդնել այդ ուղղությամբ:
Կողմերը քննարկել են 2017թ. hայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը գումարելու հնարավորությունները:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02