Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բաքվին կեղտոտ գործարք է։ Ավելին, սա քայլ է, որը ժողովրդավարական ռեժիմներին հատուկ չէ, սա խայտառակություն է: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-բելառուսական պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա քայլ է, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունների մակարդակին: Որպես հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ պետք է նշեմ, որ սա քայլ է, որը չի բխում ոչ հայ-բելառուսական հարաբերություններից, ոչ էլ ռուս-բելառուսական հարաբերություններից, որովհետև պարոն Լապշինը նաև Ռուսաստանի քաղաքացի է», -նշեց նա:
Հարցին՝ որպես հայ-բելառուսական խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ, պատրաստվո՞ւմ է բելառուս գործընկերների հետ քննարկել խնդիրը, Շարմազանովը պատասխանեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում նստել մի սեղանի շուրջ և քննարկել այդ հարցը, որովհետև հանձնաժողովը բարեկամական համագործակցության հարթակ է, իսկ այս քայլը հաստատ բարեկամական չէ և չի բխում մեր հարաբերություններից:
Շարմազանովը հավելեց, որ Հայաստանը դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է Լապշինի արտահանձնումը կանխելու համար:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02