Փետրվարի 9-ին ԵՊՀ գրադարանի մասնաշենքի 5-րդ հարկում տեղի ունեցավ մեծանուն գիտնական, գունավոր հեռուստատեսության հիմնադիր՝ Հովհաննես Ադամյանի անվան սրահի պաշտոնական բացման արարողությունը։ Սրահը վերանորոգվել ու կահավորվել է «Ռոստելեկոմ» ընկերության կողմից և նպատակ ունի ստեղծելու միջավայր, ուր բացի կազմակերպվելիք միջոցառումներից ու կոնֆերանսներից, ուսանողները կոգեշնչվեն մեծ գիտնականի գյուտով և ձեռքբերումներով։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ռեկտորատի և ընկերության ներկայացուցիչներ, հյուրեր։
Օրվա ընտրությունը կարևորվում էր նրանով, որ փետրվարի 5-ը հայ անվանի գյուտարար Հովհաննես Ադամյանի (1879-1932) ծննդյան օրն էր, ով երազել էր իր հայրենիքում ստեղծել և առաջին անգամ գործարկել գունավոր պատկերներ հեռարձակող սարք: 1925 թ. Երևանի համալսարանի հատուկ լաբորատորիայում է նա պատրաստել և աշխարհում առաջին անգամ գործարկված վիճակում ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Եվրոպայում ներկայացվել է միայն երեք տարի անց։
Այսօր «Ռոստելեկոմը» Հայաստանում իր բոլոր բաժանորդներին տրամադրում է նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած Սմարթ հեռուստատեության ծառայությունը, ինչը Հովհաննես Ադամյանի գյուտի մերօրյա զարգացումն է։
Շնորհիվ «Ռոստելեկոմի» Երևանի և մարզերի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված ալիքներն ու օգտվելու ժամանակակից հնարավորություններից հեռուստատեսության արդիական համակարգերիի շնորհիվ։ Նման հեռուստատեսային համակարգեր գործում են ավելի քան 20 երկրներում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Բելառուսում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, ԱՊՀ և այլ երկրներում։
«Ռոստելեկոմի» և Երևանի պետական համալսարանի համագործակցությունը հետագայում շարունակական բնույթ է կրելու՝ նոր շունչ տալով համտեղ նախագծերի ու ծրագրերի իրագործման համար։
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02