Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի ներկայացուցիչները, վրացի ակտիվիստները ահազանգում են, որ Բաթումիում քանդվում է 19–րդ դարի հայկական կաթոլիկ եկեղեցին, որն ի դեպ համարվում է Վրաստանի հզոր քրիստոնեական օջախներից մեկը: Այս առնչությամբ, ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իրենք քայլեր են ձեռնարկում քանդվող եկեղեցին փրկելու ուղղությամբ:
Փետրվարի 4-ին Բաթումիում ուժեղ փոթորիկի հետևանքով 1877թ.-ի հայկական կաթոլիկ եկեղեցու տանիքը քանդվեց: Հարցը լուծելու համար, ինչպես ասաց եպիսկոպոս Միրզախանյանը, իրենք պատրաստվում են դիմել վրացական իշխանություններին, բանակցել՝ հայկական եկեղեցիներն իրենց վերադարձնելու պահանջով:
«Այդ եկեղեցին, ինչպես այլ եկեղեցիներ ևս, ժամանակին սեփականաշնորհվել են վրաց ուղղափառ եկեղեցու կողմից, կոնկրետ այն կոչվել է Բաթումիում ապրող հայ կաթողիկե համայնքի եկեղեցի: Բայց երբ եկեղեցու տանիքը քանդվեց, մեր քահանան ահազանգեց, որ եթե այդ եկեղեցին վերադարձվի հայ եկեղեցուն, մենք կփորձենք միջոցներ հայթայթել, որպեսզի այն վերականգնվի, վերանորոգվի: Տասնյակ նման եկեղեցիներ կան այս տարածքում»,- ասաց Վիրահայոց թեմի առաջնորդը:
Հարցին՝ Վրաստանի իշխանությունները ի՞նչ տրամադրվածություն ունեն այս հարցում, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատասխանեց, որ, կարծես, բանակցելու տրամադրություն կա:
Բաթումիի եկեղեցին, նրա խոսքով, բավական մեծ վնասներ է կրել քամու հետևանքով և վերանորոգման համար մի քանի հարյուր հազար դոլար է հարկավոր:
Նա շեշտեց, որ իրենք նախ Բաթումիի հայ կաթողիկե համայնքի հետ պետք է հարցը քննարկեն, իսկ հետո միայն հարցը կտեղափոխվի Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների հարթակ:
tert.am
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44