Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, ևս մեկ մահացածի զինծառայող լինելու մասին տվյալները հստակ չեն:
Առկա տվյալների համաձայն՝ կորուստներից մեկը եղել մարտական, մյուս երեքը՝ ոչ մարտական պայմաններում: Բացի այդ հայտնի է դարձել ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն տրամադրել է միայն մեկ մարտական կորստի մասին, ինչպես նաև՝ սոցցանցերում տեղեկությունի հայտնվելուց մեկ օր անց տվյալներ է տրամադրել ևս մեկ ոչ մարտական կորստի մասին: Մյուս երկուսին ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն առհասարակ չի անդրադարձել: Հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ շարունակական քաղաքականությունը, չի բացառվում, որ կորուստների իրական թիվն ավելի մեծ է:
• Հունվարի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բեշիրով Ֆիքրեթ Նուրշիրավան օղլուն (Bəşirov Fikrət Nurşiravan oğlu):
• Հունվարի 14-15-ին սրտի կանգից մահացել է Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի զինծառայող, նավաստի Մամեդով Ֆամիլ Շամիլ օղլուն (Məmmədov Famil Şamil oğlu)։ Նույն ժամանակահատվածում ականի պայթյունից մահացել է Նամազով Շաքիրը (Namazov Şakir)։ Սակայն առկա փաստերով հնարավոր չէ հասկանալ, նա զինվորական էր, թե՝ ոչ:
• Հունվարի 24-ին հայտնի է դարձել, որ համածառայակիցը սպանել է Ադրբեջանի բանակի Սումգայիթի զորամասի զինծառայող Հեզիևին Նիջաթ (Həziyev Nicat):
• Հունվարի 29-ին Թովուզի շրջանի Էլիբեյլի (Əlibəyli) գյուղի մոտ տեղակայված զորամասի դիրքերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆաթաև Խանալին (Fəttayev Xanəli): Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ զինծառայողն ինքնասպան է եղել:
Հիշեցնենք, որ 2016 թվականին ադրբեջանական զինուժում և ուժային մյուս կառույցներում եղած կորուստների անունների հիման վրա հնարավոր է եղել կազմել 153 կորստի ցուցակ, որից 116-ը մարտական են (~75%), 35-ը՝ ոչ մարտական (~23%), ևս 2-ի մահվան պատճառը մեզ հայտնի չէ։
Այս դեպքում ևս, կորուստների իրական թիվը շատ ավելի մեծ է, ինչին հանգամանորեն անդրադարձել ենք նախորդ տարվա կորուստների ցուցակն ամփոփելիս: Որպես օրինակ միայն նշենք, որ 2017 թ. հունվարին հնարավոր եղավ տվյալներ հավաքել 2016 թ. ընթացքում Ադրբեջանի ՊՆ թաքցրած մեկ սպանված զինծառայողի մասին: Այսպիսով 2016 թ. հայտնի կորուստների թիվը հասել է 154-ի:
Նշենք, որ ադրբեջանական զինուժի կորուստների մասին տվյալները հիմնականում քաղվում են սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից, մահացած զինծառայողների հարազատների վկայություներից: Երբեմն տվյալներ հայտնվում են նաև Ադրբեջանի ՊՆ և ՄԱԿ-ին այդ երկրի արտգործնախարարության ներկայացրած տվյալների անհամապատասխանությունները հայտնաբերելիս:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02