Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումն աննախադեպ թափ է հավաքել: Այդ մասին են վկայում վերջին օրերին հրապարակվող պաշտոնական տվյալները: Ինչպես հայտնի է, վարչապետ Կարապետյանի Մոսկվա կատարած այցից հետո Սուրեն Կարայանը հայտարարեց, թե լիովին հավանական է համարում այն, որ 2017-ին Հայաստանում շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարվեն:
Ինչ խոսք, նախարարի այս հայտարարությունից հետո եղան թերահավատներ, որոնք կառավարությանը մեղադրեցին հերթական անգամ հանրության ականջներից լապշա կախելու մեջ: Կարճ ժամանակ անց, սակայն, փաստերով հաստատվեց Կարայանի խոսքերի ճշմարտացիությունը:
Ներդրումների նախարարությունն օրերս հաշվետվություն ներկայացրեց, որտեղ ոլորտ առ ոլորտ, մարզ առ մարզ պատկերված են նեդրումների տեսակներն ու քանակը: Ներդրումային ծրագրեր իրականացվելու են Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում: Եվ այսպես, 2017-ին սպասվում է շուրջ 460 մլն դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում, 5927-ից ավելի աշխատատեղի ստեղծում։ Ի դեպ, նշված ծրագրերի ֆինանսական աղբյուրներն արդեն առկա են եւ հստակեցված։ Հաշվետվությունից պարզ է դառնում, որ թեթեւ արդյունաբերության ոլորտում իրականացվելու են թվով ամենաշատ ծրագրերը, հանքարդյունաբերության ոլորտին էլ բաժին է հասնելու 460 մլն ԱՄՆ դոլարի նեդրումների մոտ 50 տոկոսը:
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ վարչապետի ընտանիքը Գյումրու զարգացման հիմնադրամում արդեն կատարել է առաջին ներդրումը: Հիմնադրամը կյանքի է կոչվել վերականգնելու պատմամշակութային արժեքները եւ զարգացնել ենթակառուցվածքները, ինչը հնարավորություն կտա խթանել Գյումրիում տնտեսությունը եւ զբոսաշրջությունը:
Ավելին` Սփյուռքի նախարարը երեկ լրագրողների հետ զրույցում խոստացավ 600-700 մլն ներդրումներ բերել սփյուռքից, որոնց մեջ մտնում են և´ սփյուռքի, և´ օտարերկրյա ներդրողները:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
18:05 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02