Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունն այս տարի անցկացվեց Հայաստանում: Փետրվարի 11-ին` աշխատանքային քննարկումից հետո, մասնակից նախարարները լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ներկայացրին խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

ԵԱՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը հանդիպումը շատ արդյունավետ գնահատեց: Նրա խոսքով` ձեռք բերվեցին պայմանավորվածություններ օրակարգի բոլոր հարցերի շուրջ: Մշակվեց «Ճանապարհային քարտեզի» պատրաստման աշխատանքի հայեցակարգը: Դրանով կզբաղվի աշխատանքային խումբը, որը կգլխավորեն անդամ երկրների փոխնախարարները: Այդպիսի մոտեցումը թույլ կտա միության տարածքում մինչև 2025 թվականը հանել տրանսպորտային բոլոր տեսակի փոխադրումների սահմանափակումները և արգելքները:
«Կգործարկվի տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկա: Դրանից ակնկալում ենք մեր երկրների տնտեսությունների որակական փոփոխություն և բնակչության կենսամակարդակի բարձրացում»,- նշեց Ադամկուլ Ժունուսովը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդակցության մասնակիցներին, նշեց, որ ձեռք են բերվել մի շարք կարևոր համաձայնություններ, ստորագրվել են փաստաթղթեր, մասնավորապես, ԵԱՏՄ տարածքում ավտոմոբիլային կաբոտաժային փոխադրումներն ազատականացնելու շուրջ: «Սա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ մի երկրի բեռնափոխադրող ընկերությունը կարող է միջազգային փոխադրումների ճանապարհին բեռներ փոխադրել մի կետից մյուսը միության անդամ մեկ այլ պետության տարածքում»,- պարզաբանեց Վահան Մարտիրոսյանը:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծեց, որ սա կնվազեցնի բեռնափոխադրման ծախսերը, ինչն էլ կհանգեցնի փոխադրվող ապրանքների գների նվազման:
Մ. Սոկոլովը նաև նշեց, որ կաբոտաժային բեռնափոխադրումների սահմանափակումներ կան ամբողջ աշխարհում: «Նույնիսկ Եվրոպական միությունում, որը բավական երկար ինտեգրման ճանապարհ է անցել, կաբոտաժային փոխադրումները շատ մտահոգիչ թեմա են, և հիմնականում երկրները դա թույլ չեն տալիս իրենց տարածքում: Մենք այս հարցի շուրջ կարողացանք փոխհամաձայնության գալ, իսկ դա նշանակում է, որ նպատակ ունենք խորացնելու տնտեսությունների ինտեգրումը տրանսպորտային ծառայությունների ոլորտում»,- ընդգծեց Մաքսիմ Սոկոլովը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և այն, որ ուղիղ տրանսպորտային կապեր (բացառությամբ օդային) չունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, իրենք հակված են համագործակցության տարբեր ձևաչափերի, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների, որպեսզի մեղմվեն Հայաստանի համար առկա տրանսպորտային անհարմարությունները:
Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթների անհրաժեշտությանը:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02