ARM | RUS |

ԼՂ հարցը մեկ լուծում ունի՝ Ադրբեջանի տրոհմամբ

13.02.17 | 22:31

ԼՂ հարցը մեկ լուծում ունի՝ Ադրբեջանի տրոհմամբ. Պետք է աջակցել թալիշների, լեզգիների ազատագրական շարժմանը

Լեռնային Ղարաբաղի հարցը միայն մեկ լուծում ունի: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը այդ լուծումը տեսնում է Ադրբեջան պետության տրոհման և այդ տարածքում ապրող բնիկ ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների և ազգային մյուս փոքրամասնությունների անկախացման մեջ: Պապյանը նման կարծիք հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում՝ այս համատեքստում խոսելով նաև Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշո սադո» թերթի լրագրող Շահին Միրզոևի՝ ՀՀ իշխանություններից քաղաքական ապաստան խնդրելու փաստի մասին:

– Պարոն Պապյան, Շահին Միրզոևին Հայաստանում ապաստան տալը կարո՞ղ ենք շրջադարձային համարել այն առումով, որ նա, փաստորեն, առաջին թալիշ գործիչն է, որը, փախչելով Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներից, քաղաքական ապաստան է ստանում Հայաստանում:

– Այո, սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի քաղաքացին քաղաքական ապաստան է խնդրում Հայաստանից և Հայաստանի իշխանությունները ընդառաջում են: Կարծում եմ, որ սա կարևոր է: Հատկապես կարևոր է այն, որ Շահին Միրզոևը հանդիսանում այնպիսի ազգային, բնիկ փոքրամասնության ներկայացուցիչ, ինչպիսին թալիշներն են: Տարբեր հաշվարկներ տարբեր թվեր են ասում Ադրբեջանում թալիշների թվաքանակի մասին: Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ 100-200 հազար, ամերիկյան տվյալներով՝ 1․5 միլիոն, իսկ բուն թալիշական տվյալներով՝ ավելի քան 2 միլիոն: Թիվը դժվար է ասել, այնուհանդերձ դա զգալի մեծ թիվ է, համեմատելի չէ հայերի թվաքանակի հետ:

Իհարկե, թալիշների հետ համագործակցություն եղել է, որովհետև թալիշները զգում էին, որ իրենց նկատմամբ տեղի է ունենում ուծացման քաղաքականություն, և դա մշտապես է եղել, պարզապես վերջին շրջանում, իմ կարծիքով, այդ ճնշումները ավելի սաստկացան՝ պայմանավորված նավթի գների անկումով, տնտեսական վիճակի վատթարացմամբ: Եվ եթե նայենք Ադրբեջանի էթնիկ քարտեզին, ապա ակնհայտ է, որ հարավային և կենտրոնական շրջաններում իրանալեզու ժողովուրդներն են ապրում, հյուսիսում՝ կովկասալեզու, և միայն փոքր՝ մեջտեղի հատվածում բուն թուրքալեզուներն են, որոնք այսօր կոչվում են ադրբեջանցի: «Ադրբեջանցի» տերմինը, որը 1936-ին մտցվեց, կիրառվեց՝ որպես տեղաբնիկության՝ Ադրբեջանի քաղաքացի լինելու ցուցանիշ, և սովետական քաղաքականության պատճառով աստիճանաբար դա էթնիկ նշանակություն ստացավ: Մի բան պարզ է, որ որևէ ժողովուրդ, անկախ թվաքանակից, չի ուզում կամավոր կերպով ուծանալ և վերանալ պատմության թատերաբեմից, հատկապես թալիշների նման ժողովուրդը, որոնք, իրենց իշխող թուրքալեզու ժողովուրդների հետ համեմատ, շատ ավելի բարձր մշակույթի և ավելի խորը պատմության ժառանգներ են:

Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները ճիշտ են վարվել, որ տվել են ապաստան Շահին Միրզոևին: Կարծում եմ, որ առաջիկայում՝ մի քանի ամսվա ընթացքում, Միրզոևների ընտանիքը երրորդ երկիր կտեղափոխվի, և սա պետք է խրախուսել: Ինչքան շատ մենք նման դեպքեր ունենանք, այնքան լավ, որովհետև այս մարդիկ, մեկնելով արտասահման, կպատմեն իրականությունը Ադրբեջանի մասին: Օրինակ, Ալաքրամ Հումմաթովը, որը 8 տարի բանտ նստելուց հետո, երկար տարիներ ապրում է Հոլանդիայում, այնտեղ կարողացավ որոշակի ճիշտ պատկեր ստեղծել Ադրբեջանի մասին: Ընդհանրապես աշխատանք պետք է տանել բոլոր մյուս էթնիկ խմբերի հետ:

Կարող ենք ասել, որ վերջին շրջանում ինքնության մղումը այս ժողովուրդների մոտ ավելի է սաստկացել: Դա, նշածս սոցիալ-տնտեսական պատճառներից բացի, նաև որոշ չափով հայաստանյան որոշ գիտական և այլ կենտրոնների աշխատանքի արդյունքն է, ինչպես նաև թալիշների պարագայում՝ նաև Իրանի հետևողական աշխատանքը, որովհետև սրանք իրանալեզու ժողովուրդ են:

– Դուք փորձագիտական մակարդակով ուսումնասիրում եք թալիշական հարցը: Հիմա ի՞նչ վիճակում է թալիշական հարցը Ադրբեջանում, ազգային ինքնագիտակցությունը արդյոք հասե՞լ է այն մակարդակին թալիշների մոտ, որ ավելի լայն շերտեր բարձրացնեն՝ ինքնավարության կամ անկախության հարցեր:

– Դուք ճիշտ եք՝ մեր կենտրոնը տարիներ ի վեր զբաղվում է թալիշներով, ունենք Թալիշական հեռուստատեսություն, ռադիոժամ, պարբերաբար անցկացրել ենք թալիշներին, թաթերին և ադրբեջանաբնակ այլ ժողովուրդներին նվիրված գիտաժողովներ: Ամեն ինչ պետք է դիտարկել հարաբերականության սանդղակի վրա: Ասել, որ լրիվ գոհ ու բավարարված ենք ինքնագիտակցության ներկայիս մակարդակով, իհարկե, ճիշտ չի լինի: Եթե այդ ինքնագիտակցությունը շատ ուժեղ լիներ, այսօր ադրբեջանական պետությունը պարզապես գոյություն չէր ունենա: Բայց երբ համեմատում ենք այն վիճակի հետ, որ կար մի քանի տարի առաջ Ադրբեջանում, երբ մարդիկ պարզապես վախենում էին իրենց տեսակետը արտահայտել և պնդել իրենց ազգային և կրոնական (մասնավորապես՝ լեզգիների պարագայում. նրանք սուննի են) իրավունքների վրա, այսօր մենք տեսնում ենք, որ այդ վախը մասամբ հաղթահարվել է:

Ամեն պարագայում շատ կարևոր են առաջնորդները, մարդիկ, ովքեր ազգային նվիրումով առաջ են գնում: Ռուսաստանում արդեն կան բավական լավ ձևավորված թալիշական համայնքներ, որոնք, եթե առաջ ադրբեջանցիները փորձում էին «մեկ միասնական ադրբեջանական սփյուռք» հասկացության տակ, այսօր նրանք հստակորեն տարանջատված են, անգամ որոշ դեպքերում, ես կասեի, հակադրվում են Ադրբեջանին: Եվ խոսքը ոչ միայն թալիշների մասին է: Օրինակ, լեզգիների դեպքում, Ադրբեջանի պաշտոնական տվյալները Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ ասում են, որ զոհվել է 250 հոգի: Իհարկե, դա սուտ է, բայց մենք պաշտոնականը վերցնենք, և այդ պաշտոնականի մեջ իրենք ընդունում են, որ մոտ 50-ը լեզգի են՝ այն պարագայում, երբ նույն պաշտոնական տվյալներով՝ լեզգիների թվաքանակը ամբողջ բնակչության 1․5 տոկոսն է: Եթե նայում ենք վերջին՝ հունվարյան զոհերը, նրանցից գոնե մի քանիսը թալիշներ էին, իսկ վերջինը, որ զոհվեց, կարծեմ լեզգի էր: Այսինքն՝ Ադրբեջանը նենգամիտ քաղաքականություն է իրականացնում. բնիկ ժողովուրդներին քշում հայկական դիրքերի վրա, հաճախ՝ անպատրաստ, հաճախ՝ իմանալով, որ մեծաթիվ զոհեր կտան, ունենալով «երկու տարբերակն էլ ինձ օգուտ է» սկզբունքը, այսինքն՝ «կգրավեն հայկական դիրքերը՝ լավ է, կզոհվեն՝ նորից լավ է»:

– Ո՞րն է թալիշական հարցի կարևորությունը ընդհանուր ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում, Ղարաբաղի անկախ դառնալը ի՞նչ օրինակ է թալիշների համար:

– Ես բազմիցս նշել եմ այդ միտքը, հիմա էլ եմ ասում, որ իմ պատկերացմամբ՝ Ղարաբաղի հարցը մեկ լուծում ունի: Այն չունի ռազմական լուծում, որովհետև ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կարող ամբողջովին ոչնչացնել մեկմեկու: Այո, կարող են կորուստներ պատճառել, տարածքներ գրավել, զիջել, բայց ոչնչացնել չեն կարող, և միամիտ են նրանք, ովքեր կարծում են, որ այս հակամարտությունը, որը թեև կոչվում է ղարաբաղյան, առնչվում է Ղարաբաղին: Վստահեցնում եմ ձեզ՝ եթե մենք տանք Ղարաբաղը, ինչպես ոմանք են առաջարկում, կամ Ադրբեջանը գրավի, դրանով պատերազմը չի վերջանա, պարզապես պատերազմը մեկ այլ փուլ կտեղափոխվի: Հետևաբար, ես միակ լուծումը տեսնում եմ Ադրբեջանի՝ որպես պետության, տրոհման մեջ: Եթե Ադրբեջանը բաժանվեց մի շարք պետությունների, այլևս չի ունենա այդ կարողությունը, ավելին՝ կունենանք մեզ դաշնակից երկրներ մեր սահմանին կամ մեր հարևանությամբ, հետևաբար դա է միակ ճանապարհը:

Ադրբեջանի ժողովուրդների համար Ղարաբաղի հայության օրինակը, այսպես ասած, նմանակելու օրինակ է: Ես լավ հիշում եմ՝ մի քանի տարի առաջ, երբ մի խումբ լեզգիների և ավարների տարա Ղարաբաղ, մայիսի շքերթին էր, իրենք ասում էին հետևյալը՝ «Ղարաբաղի հայերի թիկունքին Հայաստանն է, մեր թիկունքին ո՞վ է»: Ես էլ ասացի՝ «ձեր թիկունքին էլ Ղարաբաղի հայերը կլինեն»: Ցավոք սրտի, մեր պետությունը պասիվ է եղել այդ բոլոր հարցերի նկատմամբ: Կարծում եմ՝ հիմա ժամանակն է, որ պետությունը ավելի ներգրավվի և աջակցի այդ ժողովուրդներին: Մենք ինչի՞ց ենք վախենում: Ի վերջո, երբ իրենք նախագահի մակարդակով խոսում են «Իրեվանի» նահանգի, «Իրեվանի» ազատագրման մասին, Զանգեզուրի մասին, մենք պիտի հստակ հայտարարենք, որ Ադրբեջանը պարտավոր է կատարել այն բոլոր միջազգային կոնվենցիաները, որոնք ինքը ստորագրել է, այդ թվում նաև ազգային-կրոնական փոքրամասնություններին լեզվի, մշակույթի և այլ արտոնություններ տալը: Չի՛ տալիս: Հետևաբար մենք կարող ենք ստանձնել այդ գործառույթը՝ օգնելու այդ ժողովուրդներին:

Այսօր ազգային փոքրամասնությունների մեջ շատ հետաքրքիր միտում է նկատվում (թալիշականը ավելի լավ գիտեմ): Այնտեղ միշտ երկու տեսակետ էր քննարկվում: Գիտեք, որ ցանկացած ազգային-ազատագրական պայքարի մեջ չկա միասնական մեկ տեսակետ: Մի մասը, որը փոքրամասնություն էր, ասում էր, որ միայն անկախ Թալիշստանը կարող է երաշխավորել թալիշների գոյությունը, իսկ մյուս մասը՝ ձեր նշած Մամեդովը և իր կողմնակիցները, ասում էին, որ ինքնավարությունը բավարար է: Եվ հենց իր ձերբակալումը ցույց տվեց, որ Ադրբեջանը անգամ այդ չափավոր տեսակետին կողմնակից չէ: Այսօր կոնկրետ թալիշների մեջ գնալով ավելի ու ավելի ընդգրկուն դիրքեր է գրավում անկախության գաղափարը կամ Իրանի հետ ինչ-որ ձևով միավորվելու գաղափարը, որովհետև չմոռանանք, որ թալիշների մի զգալի հատված ապրում է Իրանում: Իսկ կովկասյան ժողովուրդների պարագայում էլ նույնն է՝ մի փոքր այլ դրսևորմամբ՝ անկախություն կամ միացում Ռուսաստանին:

Ադրբեջանը պարբերաբար հնչեցնում է այն միտքը, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայերին տալ ինքնավարություն, և լեզգիները, թալիշները և մյուսները դրան պատասխանում են՝ լավ, եթե պատրաստ եք հայերին տալ ինքնավարություն, տվեք մեզ այդ ինքնավարությունը, ցույց տվեք մեր օրինակի վրա, որ հարգում եք ինքնավար ժողովուրդների իրավունքները, գուցե հայերը կգայթակղվեն և կգան այդ գայթակղությանը: Ստացվում է, որ Ադրբեջանը պատրաստ է նման զիջումների միայն այն դեպքում, երբ զենք է վերցնում ժողովուրդը՝ ինչպես Ղարաբաղի հայերը, և զենքով հասնում է շատ ավելիին: Այսինքն՝ «դուք դրդում եք մեզ բոլորիս, որպեսզի մենք էլ զինված ապստամբության գնանք»: Դա իրենց միտքն է: Իհարկե, այդ ամբողջը դժվար է, բայց նման շարժումները խմորումների տեսքով զարգանում են հաճախ աննկատ և մի օր կարող են իսկապես պայթել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում



Հայտնի են «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջին երեք թեկնածուները

Հայտնի են «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջին երեք...

18:32

Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ

Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն...

16:24

Աննա Հակոբյանը չպատասխանեց լրագրողների հարցերին

Աննա Հակոբյանը չպատասխանեց լրագրողների հարցերին

16:05

Գործարկվել է Հյուսիս-հարավ ճանապարի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածը

Գործարկվել է Հյուսիս-հարավ ճանապարի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի...

15:43

Մալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Մալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն...

15:19

Փառք Աստծո. Միքայել Սրբազանը՝ իր առողջական վիճակի մասին հարցին ի պատասխան

Փառք Աստծո. Միքայել Սրբազանը՝ իր առողջական վիճակի մասին հարցին ի...

15:03

Այս տարի՝ շատ շուտով 45 նոր տրոլեյբուս կժամանի Երևան. Ավինյան

Այս տարի՝ շատ շուտով 45 նոր տրոլեյբուս կժամանի Երևան....

17:43

Ապրիլի 24-ին Ցեղասպանության հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար

Ապրիլի 24-ին Ցեղասպանության հուշահամալիրը բաց կլինի այցելուների...

17:28

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան

Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. փաստաբան

17:15

Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. ՔՊ խմբակցության քարտուղար

Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. ՔՊ խմբակցության...

16:48

Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում. Արեգա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանին

Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում....

16:25

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը

16:07

Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ

Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության...

15:37

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի...

15:09

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում տիրող...

14:35

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմատեխնիկական ոլորտում

Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները...

14:09

Ռոմանոս Պետրոսյանը շուտով կհեռացվի ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնից

Ռոմանոս Պետրոսյանը շուտով կհեռացվի ՀԷՑ ժամանակավոր կառավարչի...

13:26

Ես բանվորություն շատ եմ արել․ Փաշինյան

Ես բանվորություն շատ եմ արել․ Փաշինյան

13:05

Իրանը հերքում է, որ համաձայնել է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին

Իրանը հերքում է, որ համաձայնել է հարստացված ուրան փոխանցել...

09:32

Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, Մանկավարժականի պրոռեկտորին. ArmLur.am

Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, Մանկավարժականի պրոռեկտորին....

09:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44