ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխ գյուղը շուտով դպրոցական նոր ու հարմարավետ շենք կունենա: «Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Ազոխ համայնքի ղեկավար Գեորգի Ավանեսյանը և նշել, որ դպրոցում սովորում է 124 աշակերտ: «Բացման արարողությունը նախատեսվում է ապրիլ ամսին: Նոր դպրոցը կառուցվել է ԼՂՀ պետական բյուջեի միջոցներով. այն նախատեսված է ավելի քան 200 աշակերտի համար: Դպրոցական նոր շենքն ունի բոլոր պայմանները՝ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար», ասել է Գ. Ավանեսյանը և հավելել, որ ներկայումս ընթանում են դպրոցի բակի բարեկարգման աշխատանքները: Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ համայնքի ղեկավարը նշել է, որ իրենց գյուղի բնակիչների հիմնական մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ: Իրացման հարցում գրեթե խնդիրներ չկան, քանի որ Արցախի մայրաքաղաքի հետ կանոնավոր տրանսպորտային կապը բնակիչներին հնարավորություն է տալիս իրենց արտադրած ապրանքները ժամանակին տեղափոխել և վաճառել: «Ընդհանուր առմամբ, ունենք 250 հա վարելահող, որի մեծ մասում աճեցվում են աշնանացան մշակաբույսեր: Գյուղացիները այգեգործությամբ շատ քիչ են զբաղվում», մանրամասնել է Գ. Ավանեսյանը և ընդգծել, որ իրենց մոտ կան բոլոր բարենպաստ պայմանները, որպեսզի երիտասարդությունն զբաղվածության խնդիր չունենա: Բացի գյուղատնտեսական աշխատանքներից, Ազոխի բնակիչների համար աշխատանք է ապահովում գյուղում գործող «Արցախուղի» ՓԲԸի Հադրութի մասնաճյուղը: Մի մասն էլ աշխատում է «Արցախգազ» և «Արցախէներգո» ընկերությունների մասնաճյուղերում: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ Ազոխում 2016 թվականին ծնվել է 8 երեխա: Գյուղում գործող մանկապարտեզ է հաճախում 27 երեխա: Լուծված է նաև ներքին ջրամատակարարման ցանցի հարցը:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02