Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, այսօր կանգնել է դատարանի առաջ։ Դատը տեղի է ունեցել Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 22 դատարանում:
Ինչպես հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը՝ գրողը դատապարտվել է 1 տարի և 3 ամսվա ազատազրկման։
Թուրքական դատարանը Հասան Ջեմալին մեղադրում է իր հոդվածներից մեկում «ահաբեկչամետ քարոզչություն» իրականացնելու համար:
Նշենք, որ Ջեմալը հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքն ու նշել, որ լրագրությամբ զբաղվելը չի կարող հանցանք համարվել:
«47 տարի է՝ հետևում եմ քրդական հարցին, այս ընթացքում հանդիպումներ եմ ունեցել նաև «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման առաջնորդ Օջալանի և գործադիր կոմիտեի անդամ Մուրադ Քարայըլանի հետ: Քրդական խնդրի վերաբերյալ 4 գիրք և անթիվ հոդվածներ ունեմ տպագրած: Այս ամբողջ ընթացքում երբևէ չեմ մեղադրվել ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար: Սա առաջին դեպքն է: Երբեմն մտածում եմ՝ տեսնես ե՞ս եմ փոխվել, թե՞ օրենքն է փոխվել», - ասել է Ջեմալը:
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է, որը թարգմանվել է մի շարք լեզուներով: Հասան Ջեմալի՝ պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքին ձոնված գիրքը ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին և լույս է սփռում Թուրքիայի՝ թաքնված պատմության վրա:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02