«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«ՀՀԿ-ն երեկ հրապարակեց իր նախընտրական ցուցակի առաջին 10 անունները: Երեկոյան տեղի ունեցած ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը:
Ցուցակի 2-րդ համարը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, 3-րդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, այնուհետեւ՝ Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը: Ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի, թերեւս, այսօր: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի ցուցակում չկան հետաքրքիր եւ հանրությանը հայտնի որոշ դեմքեր, որոշներն էլ բավական ետին կամ զարմանալիորեն առաջին տեղերում են:
Օրինակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը 11-րդն է, 12-ում փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է, 13-ում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն է, 14-ում ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, իսկ 15-ում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն է: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ցուցակում չի ընդգրկվել: Ցուցակում չկան նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանը: ՀՀԿ-ում կարծիք կա, որ Դ. Հարությունյանն ընտրություններից հետո կարող է վերանշանակվել արդարադատության նախարար, նման ակնկալիքներ ունի նաեւ Հրանուշ Հակոբյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02