ARM | RUS |

Մենք պետք է աչալուրջ լինենք Ադրբեջանի կողմից հակամարտության էության խեղաթյուրման փորձերի հետ կապված

15.02.17 | 13:39

Այսօր Երևանում մեկնարկեց «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսը: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման թեման Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայտնի դրվագներն էին: Հայաստանցի և օտարերկրյա փորձագետներն ու գործիչները ներկայացրեցին 1992թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ: Քննարկվեց նաև ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից իրագործված ռազմական հանցագործությունների միջազգային պատասխանատվության հետ կապված խնդիրները` համապատասխան ատյաններում։


Բացման խոսքով հանդես եկան «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Միջոցառմանը մասնակցում էին Ստեփանակերտի շրջափակման ականատեսներ` այդ ընթացքում Արցախում աշխատող լրագրողներ Սվետլանա Կուլչիցկայան և Կոնստանտին Վոյեվոդսկին, ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, Հայաստանի արտաքին գործերի նախարար, 1992-96թթ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաև մի շարք քաղաքագետներ ու փորձագետներ:


ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյան.«Այս ձևաչափով միջազգային կոնֆերանս կազմակերպելու գաղափարն առավել հասունացավ վերջին ամիսներին, երբ մեր կենտրոնի փորձագետները նոր փաստեր հայտնաբերեցին Ադրբեջանի կողմից պատմական մի շարք իրողությունների աղավաղման, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից 1991-92թթ Ստեփանակերտի պաշարման, 1992-ի փետրվարի վերջերին ապաշրջափակման ռազմական օպերացիայի անհրաժեշտության վերաբերյալ։ Պատմական եղելությունները միջազգային հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունն առավել սրվեց, հատկապես, 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի պատճառով: 2012-ին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից պատրաստված «Իշխանություն կյանքերի գնով» վավերագրական բազմալեզու ֆիլմի շնորհանդեսից հետո, այս կոնֆերանսը պատմական իրողությունն ականատեսների կողմից ներկայացնելու հաջորդ քայլն է։ Նշեմ, որ առաջիկա օրերին կթողարկվի մեկ այլ՝ «Պաշարում» վավերագրական ֆիլմը, որում ներկայացված են Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի բլոկադայի հետ կապված իրադարձություններն ու փաստերը»:

ԼՂՀ Նախագահի խորհրդական Էմիլ Բաբայան. «Այժմ աշխատանքներ են տարվում եվրոպական դատարանում ապրիլյան պատերազմի հետ կապված գործերով Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ: Կլինի դա Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերով Արցախը որպես երրորդ կողմ ներգրավելու կամ որևէ այլ եղանակով, ժամանակը ցույց կտա»:


ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան. «Մենք պետք է աչալուրջ լինենք Ադրբեջանի կողմից հակամարտության էության խեղաթյուրման փորձերի հետ կապված։ Այդպիսի քայլերը միտված են ընդամենը կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային իրավական սկզբունքների և նորմերի միջև թվացյալ հակասություն ստեղծելուն»։


ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը չի հրաժարվել պետական ահաբեկչության քաղաքականությունից 1988-ից ի վեր։ Այդ քաղաքականությունը կրկնվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ` ռազմական հանցագործությունների տեսքով։ Ի դեմս Ադրբեջանի մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը միայն ձևացնում է, որ բանակցում է և պարբերաբար հրաժարվում է իր իսկ ստորագրություններից։ Ադրբեջանի համար բանակցությունները միայն քողարկում են նոր պատերազմ սկսելու նախապատրաստությունները։ Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար այլընտրանք չի մնում»։


Ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայան վերհիշեց Ստեփանակերտի շրջափակման օրերին քաղաքի բնակչության ծանր վիճակը։ «Մարդիկ գտնվում էին բավականին ծանր սոցիալական և հոգեբանական վիճակում։ Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծություններից պաշտպանվելու համար մարդիկ ապրում էին ապաստարաններում։ Շատ ծանր վիճակ էր և անհրաժեշտ էր գոնե լռեցնել այդ կրակակետերը, որպեսզի քաղաքացիական բնակչությունը չենթարկվի համակարգային ոչնչացման»։ Արցախյան պատերազմի մասին 1990-ականներին երեք վավերագրական ֆիլմ հեղինակած Կուլչիցկայան չկարողացավ զսպել իր ապրումները և ելույթի ընթացքում հուզվեց՝ հիշելով այն մանուկներին, ովքեր պատերազմի պայմաններում փորձում էին նաև իրենց խաղերը խաղալ բակերում։


Իրավապաշտպան Կոնստանտին Վոյեվոդսկին, ով 1990-ականներին հայտնի «Արցախին հումանիտար օգնության Սանկտ Պետերբուրգի հանձնաժողով» համահիմնադիրնեցին էր, ներկայացրեց պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական շրջափակման վերաբերյալ իր հիշողությունները։ Իրավապաշտպանը ներկայացրեց, թե ինչ դժվարությունների հետ էին առնչվում մարդիկ Լեռնային Ղարաբաղի ազատության համար պայքարում իրենց ձայնը լսելի դարձնելու համար։


Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնով. «Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ասում էին, որ դա աննախադեպ լարվածություն է։ Բայց Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն կոչելը թյուրընկալում է։ 1994-ի հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում 2008-ից ի վեր և ամեն անգամ դրանք կոչում են «աննախադեպ»։ Այն պնդումները տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ դրանց հեղինակների կողմից ներկայացվում են իբրև բացարձակ նորմ` առանց այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները հաշվի առնելու։


Լեռնային Ղարաբաղը նաև յուրօրինակ է հաշվի առնելով խաղաղապահների խնդիրը։ Ներկայումս չկան այստեղ խաղաղապահներ, և խաղաղության հեռանկարի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ովքեր են իրականացնելու այդ առաքելությունը։ Եթե նկատենք Ռուսաստանի և Արևմուտքի ժամանակակից հարաբերությունների ճգնաժամը` այդ խաղաղապահների խնդիրը ավելի բարդ է դառնում։ Ի դեպ, ի տարբերություն այլ հետխորհրդային կոնֆլիկտների, արտաքին ուժերը չկարողացան Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձնել «proxy», կամ միջնորդավորված հակամարտություն մեծ տերությունների շահերի բախման կոնտեքստում։ Այն մնաց տարածաշրջանային բնույթի հակամարտություն և դա կարևոր է հասկանալ խաղաղության հեռանկարները քննարկելու առումով


Ես նաև բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում, որպես հետազոտող վերլուծաբան։ Դրա պատճառով մի հայտնի երկրում ինձ ներառել են «սև ցուցակում»։ Անհասկանալի է։ Ես էլ սոցիալական ցանցում հումորով մի անգամ գրել են, արդյոք հենց ես եմ հակամարտության լուծված չլինելու ամենակարևոր պատճառը, որ ինձ էլ ներառել են այդպիսի ցուցակում»։


Միջոցառմանը ներկա էր նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, ով օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը սկսվել էր դեռ 1989թ աշնան ամիսներին, երբ սահմանափակվել էր երկաթուղային հաղորդակցությունը, իսկ Հայաստանից հիմնականում ադրբեջանական բնակավայրների մերձակայքով անցնող ավտոճանապարհները դարձել էին վտանգավոր: 1991թ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ի վեր անվտանգ չէր նաև Ստեփանակերտի մերձակայքում՝ ադրբեջանական Խոջալու գյուղաքաղաքի մոտ գտնվող օդանավակայանը. այստեղ հայերի նկատմամբ բռնությունները սովորական էին դարձել, իսկ շրջակա բարձունքից ռմբակոծվում էր Ստեփանակերտը:


Ադրբեջանական զինված ուժերի կողմից ծանր հրետանուց արձակվող կրակոցները լռեցնելը և ռազմական շրջափակման ճեղքումը դարձել էր Արցախի բնակչությանը ոչնչացումից փրկելու միակ ճանապարհը: Ամերիկյան Human Rights Watch կազմակերպության փաստահավաք առաքելությունը իր 1993թ զեկույցում արձանագրել էր 169 զոհ և հարյուրավոր վիրավորներ միայն 1991 հոկտեմբեր – 1992թ ապրիլ ամիսների պաշարման ընթացքում, ինչպես նաև դպրոցների, մանկապարտեզների և հիվանդանոցի թիրախավորված ավերածություններ: «Այս ռմբակոծությունները ահավոր էին և անկանոն, և նպատակ ունեին ահաբեկել հայ քաղաքացիական անձանց՝ նրանց ստիպելով լքել իրենց բնակավայրերը», - հաստատել էին Human Rights Watch-ի զեկույցի հեղինակները:

Հայկական ինքնապաշտպանական ուժերը 1992թ փետրվարի վերջին ադրբեջանցի գրոհայիններից ազատագրեցին Խոջալու (այժմ՝ Իվանյան) բնակավայրը, իսկ մայիսի 18-ին վերջնականապես բացվեց Լաչինի (Բերձոր) միջանցքը:


Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության...

16:38

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի ձևավորումը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվների կառավարման արդյունավետ մոդելի...

16:37

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ...

16:34

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է ձերբակալվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է...

16:23

Ռոբերտ Քոչարյանը մենախցում է, տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների հետ

Ռոբերտ Քոչարյանը մենախցում է, տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների...

12:46

Քոչարյանի նկատմամբ հետապնդումների հետևում լուրջ գործընթացներ են. Մեսրոպ Մանուկյան

Քոչարյանի նկատմամբ հետապնդումների հետևում լուրջ գործընթացներ են. Մեսրոպ...

12:13

Ծավում ծորակի ջրում սնդիկ է հայտնաբերվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ջուրը

Ծավում ծորակի ջրում սնդիկ է հայտնաբերվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել...

11:48

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման զոհերի հիշատակը

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ հարձակման...

11:18

Այս մեկ ամիսն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, ակնկալում եմ՝ հրաժարական կներկայացնի. Ղազարյան

Այս մեկ ամիսն ինձ ցույց տվեց, որ պարոն Ռուբինյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին,...

11:16

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես...

10:12

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և...

09:35

«Գեներա՛լ ջան, ծնունդդ շնորհավոր»․ Լևոն Մնացականյանի ծնունդն է

«Գեներա՛լ ջան, ծնունդդ շնորհավոր»․ Լևոն Մնացականյանի ծնունդն...

09:23

Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ

Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել....

17:08

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք գոտում

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք...

16:55

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն ասում. Մամիջանյան

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն...

16:36

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

16:18

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել...

16:02

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են...

14:31

Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ-ին

Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով Լիլիթ Գալստյանը դիմել է...

14:29

ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ այսօր կհավաքվեն Սեւանում

ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ այսօր կհավաքվեն...

14:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02