ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման վերաբերյալ իրենց մտահոգությունն արտահայտող բաց նամակ են պատրաստվում ուղղել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարություն և կոչ են անում իրենց միանալ նաև այլ կազմակերպությունների։
Մեդիա կենտրոնում այսօր հրավիրված ասուլիսին ընթացքում նախաձեռնության հեղինակներից «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ իրենք հույս ունեն, որ ԵԱՀԿ անդամ երկրները ժողովրդավար լինելով՝ հասկանում են, թե ինչ է նշանակում ժողովրդավարությունը:
«Հիմա հասարակությունը դիմում է նրանց՝ ԵԱՀԿ անդամ երկրներին, աջակցել մեր երկրի ժողովրդավարացմանը և այս նախաձեռնությունն էլ դրական արդյունք կտա և կհասկանան, որ այնպես չէ, որ գրասենյակն աշխատում է, իսկ հասարակությունը՝ պասիվ է: Այսինքն՝ կհասկանան, որ մենք գնահատում ենք դրական աշխատանքը, սա նրանց համար լուրջ ազդակ է»,- ասաց նա:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ պաշտոնական Երևանի գիծը պետք է լինի այն, կարողանա համոզել ուժեղ երկրներին, որոնք մեծ լումա ունեն ԵԱՀԿ կազմման և ֆինանսավորման հարցում, այդ երկրների հետ աշխատել ու համոզել: Բոլորի դեմ դուրս գալը օգուտ չի կարող լինել»,- ասաց նա:
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ պետք է նաև հասկացնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ոչ մի կապ չունի կոնֆիլկտների լուծման հարցում և նրա խնդիրն է ժողովրդավարության հասնելը: «Ու այդ ճանապարհով աշխատելով գլխավոր երկրների հետ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի՝ կարող են և փորձել ազդել Ադրբեջանի դիրքորոշման վրա:
Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ նման գործելակերպը դեմ է հենց Եվրոպայի անվտանագության և համագործակցության սկզբունքներին: «Եթե Ադբերջանի իշխանությունները գտնում են, որ Ադրբեջանը ժողովրդավար է և այնտեղ պետք է փակվի գրասենյակը, ապա դա չի նշանակում, որ նա կարող է մեկ այլ երկրի զրկի, որը գտնում է, որ գրասենյակի կարիքը կա, և, փառք Աստծո, որ մեր իշխանությունները գտնում են որ կարիքը կա»,- ասաց նա:
Արթուր Սաքունցը, սակայն, լավատես է. «Ես լավատեսորեն եմ տրամադրված և, իմ տեղեկությամբ, լուրջ աշխատանք է տարվում, և Ադրբեջանը չի կարող այդ երկրների հորդորներին դիմակայել»:
Հարցին, թե խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ փակվի ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ի՞նչ կլինի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ կարևոր է, որ ընտրություններին գրասենյակը լինի, որը կոորդինացնում է ԵԱՀԿ աշխատանքը: «Բայց դա չի նշանակում, որ եթե գրասենյակը փակվի՝ ԺՄԻԳ-ի դիտորդները չեն գա: Իհարկե, վերահսկողությունը կտուժի, որովհետև ԵԱՀԿ-ի ականջն է այստեղ և շատ լավ հետևում է գործընթացներին»,-ասաց նա:
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44