Ապագա բժիշկները շուտով հնարավորություն կունենան օգտվելու էլեկտրոնային բժշկական գրադարանից: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ստեղծվում է էլեկտրոնային բժշկական գրադարան: Ինչպես տեղեկ ացրեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ծրագրի շրջանակներում կստեղծվի եռաբաղադրյալ էլեկտրոնային կայք: Այն ունենալու է էլեկտրոնային գրադարան, հատուկ բաժիններում ներառված են լինելու փորձնական թեստեր և տեսանյութեր: Յուրաքանչյուր ուսանող և կլինիկական ուսանող իր ուրույն մուտքի ծածկագրով հնարավորություն կունենա մուտք գործել նշված թվային հարթակ և ըստ ուսումնական տարիների՝ համապատասխան գրականություն ստանալ:
«Էլեկտրոնային բժշկական գրադարան»-ում ներառված ուսումնական թեստերի միջոցով ուսանողները կստուգեն և կամրապնդեն իրենց գիտելիքները: Կայքն ունենալու է նաև տեսադասընթացի բաժին, որտեղ զետեղված կլինեն օրինակելի դասախոսությունները, որոնք հնարավորություն կտան ցանկացած պահի վերհիշելու անհրաժեշտ նյութը:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ էլեկտրոնային բժշկական գրադարանն ուսանողների և կլինիկական օրդինատորների ուսումնական գործընթացը կդարձնի առավել դյուրին և մատչելի:
«Մեր ուսանողները էլեկտրոնային գրադարանի շնորհիվ կկարողանան ձեռք բերել վերջին ժամանակների նորագույն գիտելիքներ, ինչը կնպաստի մեր հանրապետությունում բժշկագիտության զարգացմանը»,-ասել է նա:
Ալեքս Հովհաննիսյանը փաստել է, որ ներկայումս համապատասխան նորագույն գրականության դժվարամատչելիության պարագայում ուսանողները շատ դեպքերում կարդում են հին գրքեր, որի պատճառով ուսման արդյունավետությունն իջնում է: Ուստի էլեկտրոնային այս հարթակի ստեղծումը լուծելու է նաև այդ խնդիրը:
16:50
16:33
16:14
15:52
15:34
14:54
14:37
14:14
14:03
13:48
13:28
13:12
12:59
12:48
12:36
10:47
00:58
00:33
23:35
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02