Հարևան երկիրն ավելի քան 700 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմից ադրբեջանական բնակավայրերին հասցված վնասների առնչությամբ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով վարչության պետ Չինգիզ Ասքերովն ասել է, թե դատարանն ընդունել է բոլոր դիմումները: Այս պարագայում , դիվանագիտական ճակատում , ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում համապատասխան պատասխաններ տալ: Ինչո՞ւ է լռում ՀՀ ԱԳՆ-ն: Վերը նշված հարցերի պատասխանները Slaq.am-ի հետ զրույցում տվեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
« Մենք փաստորեն տեսնում ենք դիվանագիտական դաշտում աշխատանքի այն մասը, որը երևացող է ,բայց ես միշտ ասել եմ, եթե կա չերևացող կողմ, ապա հասարակությունը դրա մասին պետք է իմանա արդյունքներով: Այստեղ խոսքը նրա մասին չէ, արվում է թե՝ ոչ , այստեղ խոսքը արդյունքների մասին է: Եթե կա աշխատանք, որը մենք չենք տեսնում, առայժմ դա արդյունավետ չէ: Ադրբեջանը միշտ էլ հարձակողական է եղել: Սկսած 1918թ, եթե վերցնենք որևէ մի թիվ, ապա կտեսնեք, որ Ադրբեջանի ոչ միայն հարձակողական, այլև նվաճողական դիրքորոշումը չի փոփոխվել: Մենք ասօր տեսնում ենք դրա շարունակությունը: Եվ այն դիմումները, որոնք իրենք ներկայացնում են միջազգային ատյանններում, ավելի կազմակերպված են, ձևակերպված: Հայաստանը ևս ներկայացնում է դիմումներ, ուստի այստեղ կարևոր է Ադրբեջանի միջամտությունը, թե ինչ մթնոլորտում կընթանա այդ դատական ատյանների որոշումները: Կարծում եմ՝ մենք պետք է հստակեցնենք, որ Հայաստանը, հայությունը հերթական անգամ հայտնվել է քաղաքակրթական բախման առաջին գծում և երբ խոսում ենք Ադրբեջանի գործողությունների մասին , անպայման պետք է ընդգծենք այդ նշանակությունը մարդկության համար և ոչ միայն հայերի համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Ըստ բանախոսի, չպետք է մոռանանք, որ մենք աշխարհի մի մասն ենք և Ադրբեջանը հստակ գործելով հայերի դեմ, վարելով հայատյաց քաղաքականություն, հանդիսանում է ռասիստական պետություն , ուստի մենք դա պետք է ցույց տանք աշխարհին և այդ ժամանակ մեր կողմը կկանգնեն շատ շատերը:
Մեր այն հարցին, թե Ապրիլյան պատերազմի զոհված և խոշտանգված հայ զինվորների դիակները լուսանկարներով փաստերով ուղարկվել են միջազգային համապատախան կառույցներ, բայց ոչ մի լուրջ և հստակ պատասխան չստացանք, այս պարագայում, որն է խնդիրը, արդյո՞ք ԱԳՆ-ն ՝ թերանում է իր աշխատանքում, թե՞ հայերիս ձայնը լսելի չէ միջազգային ատյաններում , տիկին Ալավերդյանը նշեց.
«Դա գալիս է պետության պասիվ աշխատանքից. նահանջողական դիրքորոշումը , որը ցուցադրում է Հայաստանը, ինչպես նաև միջազգային ատյանների ներկայացուցիչների անբարոյական կեցվածքը, լինի դա պատգամավորներ, ԵԽԽՎ, Եվրամիություն և այլ: Դա առք ու վաճառքի առարկա է դարձել և կոռուպցիայի ամենախայտառակ դրսևորումները»:
Դիտարկմանը, թե արդյո՞ք նահանջողական դիրքորոշումը բխում է նրանից, որ կա պատերազմի վերսկսման վախ, մեր զրուցակիցը հավելեց.
« Հենց այդ կանխարգելիչ քաղաքական հունը փոխելը մենք չենք տեսնում : Դա ավելի դյուրին է, բայց այդ ամենը պետք է տեղի ունենա կանխարգելիչ գործողությունների դաշտում: Եթե մենք գտնում ենք, որ փոքր պետություն ենք , այդ գումարները և հնարավորությունները չունենք , արդյոք ճիշտ կլինի՞ ոչ մի տեղ չգնալ , ոչ մի ատյաններում հանդես չգալ, իհարկե՝ ոչ: Անգամ , եթե գտնում ենք, որ մյուս կողմն անբարոյական դաշտի վրա մեկ է հաղթելու է, մեր պետությունն իր ձայնը պետք է լսելի դարձնի: Պետք է առիթը բաց չթողնենք և խոսենք մեր մեծ ուժի՝ մեր սփյուռքի մասին», - եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
Նյութը պատրաստեց Թամարա Աբրահամյանը:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02