Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսին (Կիպրոս) և «Համերաշխության շարժում» քաղաքական կուսակցության կենտրոնական գրասենյակի նախագահ Յանիս Սելինոպուլոսին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, այս օրերին նրանք գտնվում են Արցախում՝ Սահմանադրության հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի պատգամավորի ներկայությունը Արցախի համար անչափ կարևոր իրադարձությանը՝ հույս հայտնելով, որ Սահմանադրության հանրաքվեի մասին երկխոսությունը թույլ կտա առաջ տանել համատեղ քննարկումների օրակարգը:
Ողջունելով խորհրդարանի նախագահին՝ Էլենի Թեոխարիուսը իր տպավորություններն է կիսել այսօրվա այցից առաջնագիծ և նշել, որ տպավորված է զինվորների մոտ տիրող ոգուց:
«Այստեղ ես տեսնում եմ բարգավաճում ու առաջընթաց: Եվ հպարտ եմ Ղարաբաղի իշխանությունների համար, քանի որ նրանք ջանք չեն խնայում ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու և պետությունը զարգացնելու համար»,-նշել է Էլենի Թեոխարիուսը:
Խոսելով Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նոր Սահմանադրությամբ առաջնային տեղ է տրվել անվտանգությանը:
«Ժողովրդավարությունը և ազատությունը պետք է առաջին հերթին պաշտպանված լինեն»,-ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
«Մարդիկ, ովքեր իրենց կյանքը զոհաբերում են ազատության համար, ամեն ինչ կանեն նաև ժողովրդավարության համար», – արցախցիների կամքի մասին կարծիք է հայտնել ԵԽ պատգամավորը:
Հանդիպմանը խոսվել է նաև Կիպրոսի խնդրում վերջերս արձանագրված տեղաշարժերի ու սպասումների մասին:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02