Մեծ պահքին նախորդող չորեքշաբթի օրը, ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է: Դրան նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Ղևոնդյանց հիշատակի օրը, այսինքն` Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ հասցվեցին Պարսկաստան, բանտարկվեցին ու բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին: Ճակատամարտին մասնակից հոգևորականներն իրենց անմնացորդ ծառայությունները մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը: Ս. Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Ս. Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ սկզբում է դրված Ղևոնդյանց տոնը` իբրև Վարդանանց պատերազմի գաղափարախոս-նախապատրաստողների: 428թ. Հայաստանում վերացվեց Արշակունյաց թագավորությունը: Հայաստանի` պարսկական տիրապետությանն անցած մասը դարձավ մարզպանություն, և մարզպան նշանակվեց Վասակ Սյունին: Պարսից թագավոր Հազկերտը` Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր իրենց կրոնի օրենքները պահպանելու հարցում և 449թ.-ին մի հրովարտակ է հրապարակում, որով տերության սահմաններում գտնվող բոլոր հպատակներին պարտադրում է զրադաշտական կրոնը (կրակապաշտություն): Այս ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնյանի և կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու գլխավորությամբ Արտաշատում ժողով են գումարում, որտեղ Հազկերտին պատասխան են գրում. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառը հարված: Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքերում են, և մեր մարմինները քո առաջ են, քո կամքի համաձայն` արա՛ ինչ ուզում ես: Եթե այս հավատի մեջ թողնես, ո՛չ երկրի վրա ուրիշ տեր կընդունեք քո փոխարեն և ո՛չ էլ Երկնքում ուրիշ Աստված` Հիսուս Քրիստոսի փոխարեն, Որից բացի ուրիշ Աստված չկա»: Պատասխանը խիստ զայրացնում է Հազկերտին, և 451թ.-ի գարնանը պարսկական զորքը Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ մտնում է Հայաստան և հասնում Արտազ գավառ` բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զորքը 200 հազար էր` հայկականից 3 անգամ ավելի: Մայիսի 25-ին զորքերը պատրաստվում են վճռական ճակատամարտի: Հոգևորականները մկրտում են չմկրտված անձանց: Բոլորը Ս. Ավետարանի վրա երդումով միաբանվում են, որով Հայոց բանակատեղին նմանվում է շարժական եկեղեցու` Ս. Ավազանով, Ավետարաններով, խաչերով, սրբերի նշխարներով և անգամ եկեղեցական նվիրապետությամբ` կաթողիկոսից մինչև սաղմոսաց: Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում հերոսաբար մարտնչելով` իր զինվորների հետ ընկնում է Վարդանը և նրա հետ 7 երևելի նախարարներ Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմական ազնվականներով` 296 հոգի: Վարդանանց քաջերին Ս. Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է «Նորահրաշ» շարականը` ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02