«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնք անցած տարի ձեռք են բերվել Ռուսաստանից, պատկանում են Հայաստանի զինված ուժերին, և դրանք կառավարում են հատուկ պատրաստություն անցած հայկական զինված ուժերի սպաները: Այդ մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ինչպես նշում է կայքը, «Իսկանդերներն» առաջին անգամ ցուցադրվել են անցած տարվա սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացված ռազմական շքերթի ժամանակ: Սակայն, որոշ տվյալներով, դրանք հայկական զինված ուժերն ավելի վաղ էին ձեռք բերել, և դրանք մարտական պատրաստության էին բերվել Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ապրիլին հակամարտության սրացման ժամանակ: Ավելի ուշ որոշ ԶԼՄ-ներ ենթադրություններ են հայտնել, որ համալիրները շարունակում են պատկանել ՌԴ-ին:
«Այն, որ «Իսկանդերները» տրամադրվել են Հայաստանին, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, որովհետև դրանք բոլորն իրենց աչքով են տեսել: Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ հաստատել 100 տոկոսանոց վստահությամբ: Եվ այստեղ ոչ մի երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերում է մնացած բոլոր հարցերին՝ երբ, ինչ գումարով, վճարման ինչ ժամկետով և այլն, ինչպես հասկանում եք, այդ ամենը դասակարգվում է որպես «հույժ գաղտնի»: Կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են: Այստեղ ես կարող եմ բացել գաղտնիքի քողը»,- ասել է նախարարը:
Ճշգրտող հարցին, թե արդյոք համալիրների կառավարումը համապատասխան պատրաստություն անցած ՀՀ զինված ուժերի սպաների ձեռքում է, Վիգեն Սարգսյանը պատասխանել է՝ «միանշանակ»:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02