ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են ուժեղացված ռեժիմով ստուգայցերն` ապօրինի ծառահատումների եւ որսագողության դեպքերը կանխարգելելու եւ բացահայտելու նպատակով:
Պարկի աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 2 անտառխախտման դեպք /ապօրինի 8 ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ եւ ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկելու եւ գործին համապատասխան ընթացք տալու համար:
«Դիլիջան» ազգային պարկի տարածքների հսկողությունն ուժեղացնելու եւ հակահրդեհային միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար պահպանության բաժնի աշխատակիցների կողմից կազմվել է հակահրդեհային ծրագիր, որը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետարան` համաձայնեցման:
Համապատասխան նյութեր են տրամադրվել «Դիլիջան» քաղաքի եւ Տավուշի մարզային պարբերականներին` որսագողության, ապօրինի ծառահատումների, արածեցումների, ապօրինի շինությունների, հողազավթումների, հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ իրազեկում ապահովելու նպատակով:
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից մեկ շաբաթվա ընթացքում հարակից համայնքների բնակչությանը տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած 30 խ.մ. վառելափայտ:
ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող տարածքներում իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել։
Իրականացվել են ստուգայցեր «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են 5 հատ եվրոպական այծյամ, 4 հատ աղվես, 4 հատ աքիս, 3 հատ քարակզաքիս, 1 հատ եվրոպական անտառային կատու եւ 14 հատ շնագայլ։
Չվող թռչնատեսակներից վաղաժամ վերադարձ է նկատվել սովորական սարյակի մոտ:
ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում շարունակվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքները:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02