ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է փոխգործակցի Ռուսաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում այդ մասին նշել է Միջազգային հարցերով նյու-յորքյան խորհրդի փորձագետ, պրոֆեսոր Քերի Կավանոն, ով նախկինում զբաղեցրել է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
Խորհրդին կից հակամարտությունների կանխման կենտրոնի հրապարակած հուշագրում նա զգուշացրել է, որ Հարավային Կովկասում նոր բռնության բռնկումը կարող է վտանգի տակ դնել Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի հետ:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է Ռուսաստանի հետ փոխգործակցելու մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված համատեղ գործողությունները կարող են լինել մեկնարկային կետ ՝ այլ ոլորտներում երկու երկրների հետագա ջանքերի համար»,- ընդգծել է Կավանոն:
Հուշագրով ԱՄՆ վարչակազմին առաջարկվում է ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Դա ամերիկա-ռուսական գործընկերության ամենանախընտրելի հարթակն է, որտեղ երկու կողմերը փոխգործակցում են հասնելու ընդհանուր, կասկածի տակ չդրվող նպատակների. նվազեցնել ռազմական հակամարտության վերսկսման հնարավորությունները և հասնել խաղաղ կարգավորման»,- գտնում է Կավանոն, ով 1999-2001 թվականներին զբաղեցրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը:
«Կարելի էր կարծել, որ մինսկյան գործընթացն արդյունքներ չի տվել: Սակայն, այն փաստը, որ վերջին ժամանակներս չի եղել լայնամասշտաբ հակամարտություն, ինքն իրենով խոսում է»,- նկատել է Կավանոն:
Փորձագետը վստահ է՝ վստահության և տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնականում կյանքի կոչման անհրաժեշտության հարցում, այդ թվում՝ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման և շփման գծում միջադեպերի հետաքննության անկախ մեխանիզմի ստեղծման, ինչը թույլ կտա կրճատել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: «Այդ հակամարտության կարգավորումը բխում է բոլորի շահերից»,- ավելացրել է Կավանոն:
tert.am
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02