Փետրվարի 26-ին, ժամը 6.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Աշխեն Ս.-ն, 1985 թ. ծնված Նելլի Հ.-ն, 1996 թ. ծնված Լուիզա Ն.-ն և 1990 թ. ծնված Արթուր Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, թունավորվել են իրենց տանը՝ խոհանոցում տեղադրված ջեռուցման կաթսայից արտանետված շմոլ գազից: Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Գրանցվել են նաև այլ դեպքեր. փետրվարի 26-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տարոն 2 թաղամասի բնակարաններից մեկից շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1981 թ. ծնված Գայանե Ե.-ին, 2003 թ. ծնված Քրիստինե Բ.-ին, 2005 թ. ծնված Արսինե Բ.-ին և 2009 թ. ծնված Ալեքս Ս.-ին:
Մեկնած օպերատիվ խմբին Գայանե Ե.-ն բացատրություն է տվել, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իր տատի բնակարանում, լոգարանից գազի արտահոսքի հետևանքով: Կատարվում է հետաքննություն:
Փետրվարի 26-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2004 թ. ծնված Արմեն Ա.-ն, 2010 թ. ծնված Արամե Ա.-ն և 2011 թ. ծնված Ալլա Ա.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, իրենց բնակարանի հյուրասենյակում տեղադրված գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02