«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Աշոտ Արսենյանը:
– Պարոն Արսենյան, մամուլը գրում է, որ թեժ մրցակցություն է սպասվում թիվ 12 ընտրատարածքում ՀՀԿ-ի երկու թեկնածուների՝ Ձեր և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի միջև։ Կա՞ նման բան, լարվածություն նկատվո՞ւմ է։ Որոշ ընտրատարածքներում ՀՀԿ-ի թեկնածուներն արդեն բախվել են միմյանց հետ։ Այդ վտանգը սպառնում է նաև ձե՞զ։
– Ես մի անգամ արդեն ասել եմ, հիմա էլ կրկնեմ. ընդհանրապես թեժ իրավիճակներ լինում են ճակատամարտերում, պատերազմների ժամանակ, երբ թշնամուդ դեմ ես կռվում: Իսկ մենք մեր հայրենիքում թշնամիներ չունենք, ընդամենը սովորական ընտրական իրավիճակներ են: Մեզ մոտ որևէ լարվածություն չկա, կա առողջ ընտրական պրոցես: Առավել ևս ձեր նշած բախումների մասին խոսք չկա, ես չեմ էլ կարող ասել՝ իրականում նման բաներ այլ տարածքներում լինո՞ւմ են, թե՞ ոչ: Դե, հիմա էնպիսի իրավիճակ է, որ ամեն ինչ էլ կխոսեն, ամեն ինչն էլ կչափազանցեն, այնպես որ՝ ձեր ասած վտանգը մեզ մոտ չկա, չի էլ սպառնում:
– Այդ լարվածության մասին ավելի շատ խոսվում է այն կոնտեքստում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը սատարում է Ձեզ, այլ ոչ թե Վահե Հակոբյանին։ Սուրիկ Խաչատրյանի անձը և նրանից աջակցություն ստանալը, Ձեր կարծիքով, կսրի՞ նախընտրական իրավիճակը։
– Արդեն ասացի, որ սրված, լարված իրավիճակներ չկան: Ես, գիտեք, զարմանում եմ, որ հարցնում են, թե սա սրան է պաշտպանելու, նա նրա թիմից է, ու այդպես շարունակ: Իսկ այդտեղ տարօրինակ բան կա՞, ասեք՝ ես էլ իմանամ. ընտրական պրոցես է, բնական է, որ ամեն մեկն իր թիմն է ունենում, ամեն մեկն իր թեկնածուին է պաշտպանում և այլն: Ինչո՞ւ եք դա արտառոց դեպք համարում կամ զարմանում: Հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է, իրավիճակն էլ լարված չէ մեզ մոտ: Ամեն մեկն իր գործն է անում, ամեն մեկս մեր աշխատանքն ենք անում՝ ի նպաստ մեր կուսակցության:
– Պարոն Արսենյան, Վայոց ձորը համարվում է ամենաաղքատ մարզերից մեկը, աշխատատեղերը շատ քիչ են։ Ինչպե՞ս եք համոզելու վայոցձորցիներին ձայն տալ Հանրապետական կուսակցությանը և Ձեզ։
– Վայոց ձորը ամենաաղքատ մարզերից չէ, սխալ բնութագրում է, մենք աշխատատեղեր ունենք, ի վերջո՝ մեզ մոտ գյուղատնտեսությունը, արդյունաբերական ուղղությունները զարգանում են: Այնպես չէ, որ խնդիրներ չկան, բայց մենք անում ենք ամեն ինչ դրանց լուծումներ տալու համար: Իսկ ինչ վերաբերում է համոզելուն, ապա դա սխալ բառ է, ուղղակի մենք միասին դեռ շատ կիսատ թողած գործեր ունենք, մենք գիտենք մեր խնդիրները և գիտենք, որ դրանք պետք է միասին հաղթահարենք, միասին գտնենք այն լուծումները, որոնք անհրաժեշտ են: Մենք միասին պետք է շարունակենք մեր ճանապարհը ավելի լավ ապագա ունենալու համար:
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
16:05 19.04.26
15:19 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44