«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ներկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը gazeta.ru-ին տված հարցազրույցում՝ պատմելով, թե ինչպես է գնահատում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Կայքը հիշեցրել է, որ օրերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները՝ տարածաշրջանում իրավիճակի սրման առնչությամբ:
«Նման զենքի ներկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է»,- ասել է նա:
Բակո Սահակյանը նշել է նաև, որ Ռուսաստանը «շատ կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության պաշտպանության հարցում»:
«Հենց նրա ջանքերի և ուղղակի մասնակցության շնորհիվ է 1994 թվականին խաղաղություն հաստատվել և ստորագրվել Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ պայմանագիր: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանը ակտիվ մասնակցում է բանակցային գործընթացում և ինչպես մյուս համանախագահ երկրները՝ հավատարիմ է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառուցողական մոտեցմանը»,- ասել է ԼՂՀ նախագահը:
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, դրա համար, Բակո Սահակյանի խոսքերով, հարկավոր է առաջին հերթին վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ, իսկ Բաքուն պետք է հրաժարվի իր ագրեսիվ գործողություններից:
«Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, դրա համար հարկավոր է առաջին հերթին վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ, և ինչպես ես արդեն նշել եմ, Բաքուն պետք է հրաժարվի իր մարդատյաց և ագրեսիվ գործողություններից, որոնք հարված են հասցնում բանակցային գործընթացին, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»,- նշել է նա:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02