Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին Հայոց արծիվների անդամները իրենց վստահության քվեն կտան Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին այսօր «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան և գործունեության 14-րդ տարեդարձին ասաց կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը:
Միջոցառումը մեկնարկեց «Ազգ, հայրենիք, պետականություն» ֆիլմով, որն ամփոփում էր կազմակերպության գործունեությունը:
Հայաստանի 301 համայնքներում գործում է «Հայոց արծիվներ» կազմակերպության 301 մասնաճյուղ: Հասարակական կազմակերպության անդամների թիվը գերազանցում է 45 հազարը: Խաչիկ Ասրյանի խոսքով՝ կազմակերպության գործունեության 14 տարիների ընթացքում Հայաստանում և Արցախում իրականացվել է 1437 կարևոր միջոցառում:
«Միշտ գիտակցեք, որ հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է: Միշտ պետք է ապրել, գործել և մեռնել հանուն հայոց պետականության հզորացման: Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունն է հայ տեսակի պահպանման և հզորացման հիմքը: Միշտ գիտակցեք, որ դուք ավելին եք, քան մահկանացուն: Միշտ գիտակցեք, որ, հայոց առաջնորդն է Հայաստանը, և մենք բոլորս պետք է լինենք հայաստանապաշտ այնպես, ինչպես ծնողապաշտ և ընտանիքապաշտ»,- իր ելույթում ասաց Խաչիկ Ասրյանը:
Հայոց Արծիվներ հայրենասիրական կազմակերպության հիմնադրման 14-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Շնորհավորում եմ Հայոց Արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիրներին և անդամներին հիմնադրման 14 տարեդարձի կապակցությամբ:
Խորհրդանշական է, որ կազմակերպությունը հիմնադրվել է Սյունիքում, որտեղ մշտապես կենդանի են Հայաստանի Արծիվ Գարեգին Նժդեհի ոգին ու պատգամները: Հատկանշական է, որ կազմակերպությունը հիմնադրվել է որպես երիտասարդական կազմակերպություն՝ հետագայում ընդգրկելով հասարակության ավելի լայն շերտեր: Գնահատելի է այն մեծ աշխատանքը, որը տարիների ընթացքում իրականացրել են «Հայոց արծիվները»՝ Հայաստանի գրեթե ողջ տարածքում:
Պատանիների և երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունն սկսվում է ընտանիքից, շարունակվում դպրոցում և հասարակական միջավայրում: Դուք այն կազմակերպություններից եք, որոնք նպաստում են այդ հասարակական միջավայրի ձևավորմանը: Ողջունելի է «Հայոց արծիվներ»–ի եռանդուն գործունեությունը հայրենասիրական գաղափարների տարածման և արմատավորման գործում, ինչպես նաև կամավորական ջոկատի կարգավիճակով մասնակցությունը ռազմական գործողություններին:
Կրկին շնորհավորելով հիմնադրման տարեդարձի առթիվ «Հայոց արծիվներ» կազմակերպությանը մաղթում եմ, որ ավելի մեծ եռանդով և արդյունավետությամբ շարունակի իր հայրենանվեր գործունեությունը»,- Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:
ՀՀ Նախագահի կողմից նաև երախտագիտության մեդալով պարգևատրվեցին «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահի օգնական Արտակ Հարությունյանը, կազմակերպության փոխնախագահ Խաչատուր Մալթունյանը և Կյուրեղ Ավագյանը:
Կազմակերպության 14-ամյակին նվիրված միջոցառման ավարտին Խաչիկ Ասրյանը հայտարարեց. «Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին Հայոց արծիվների անդամները իրենց վստահության քվեն տալու են նորանկախ Հայաստանի ամենավառ և փորձառու պետական ու քաղաքական գործիչ, հայոց Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»:
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44