Մարտի 5-ին՝ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը համատեղ այց էին կազմակերպել Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և Արարատում գտնվող ու Սպարապետի անունը կրող զորամաս: Նախաձեռնությանը մասնակցել են շուրջ 60 երիտասարդներ: Տուն-թանգարանում Սպարապետի կյանքին ու գործունեությանը ծանոթանալուց հետո երիտասարդներն ուղևորվել են Վազգեն Սարգսյանի ծննդավայր Արարատում գտնվող և նրա անունը կրող զորամաս, որտեղ ներկայացրել են ռազմահայրենասիրական համերգային ծրագիր: Այդ ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը 10 զինծառայողների պատվոգրեր և նվերներ է հանձնել բարեխիղճ ծառայության համար: Այցի շրջանակներում երիտասարդները զորամասին գրքեր են նվիրել և ծաղկեպսակ դրել Սպարապետի արձանի մոտ: Ինչպես նշում են մասնակից երիտասարդները, յուրաքանչյուր հայի պարտքն է ճանաչել ու հիշել մեծ հայորդուն և փորձել շարունակել նրա գործը: Նրանք կարևորում են նման այցերի դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի մեջ ռազմահայրենասիրական ոգին ամրապնդելու գործում: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/03/06/1060715/
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02