ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր` տեղում համայնքային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ լուծումներ գտնելու նպատակով: Փոսառատ առաջին ճանապարհը տանում է Ջրառատ գյուղ: Համայնքից դուրս եկող ու դեպի Էջմիածին և Երևան տանող երկու ճանապարհներն էլ հիմնանորոգման կարիք ունեն: Համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը դժվարացավ ավելի կարևորն առանձնացնել` մեկով շտապ օգնության մեքենան է գյուղ հասնում, մյուսով ուսանողներն ու աշխատողներն են Երևան գնում: «Երթուղայինները Երևանից գալիս են, գյուղ չեն մտնում, իսկ շտապ օգնության մեքենաները մեր գյուղից կանչ ստանալուն պես ասում են` Էլի՞ Ջրառատ»,- պատմեց գյուղապետը: Նախարարը ժամկետներ չխոստացավ, բայց հավաստիացրեց` մոտակա ժամանակ ճանապարհը կներառվի հիմնանորոգման որևէ ծրագրում: Իսկ մինչ այդ ինժեներներ կգան` իրավիճակին մասնագիտական գնահատական տալու: Մյուս համայնքը, ուր կանգառ կատարեց նախարարը, Գրիբոյեդովն է: Այստեղ ճանապարհներից բնակիչների դժգոհությանը չափ չկար: Նախարարն անձամբ տեսավ ճանապարհահատվածի անմխիթար վիճակն ու հրատապ լուծում առաջարկեց. ամռանը աղացած ասֆալտով ժամանակավոր հարթեցնել ճանապարհը, իսկ 2018-ի բյուջեով խոստացավ անպայման հիմնանորոգման հարցը լուծել: «Աշխատանքները հնարավոր կլինի սկսել ամռանը` հունիս ամսին, որովհետև տվյալ տեխնոլոգիան պահանջում է տաք եղանակային պայմաններ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը: Գրիբոյեդովի բնակիչները նաև գյուղի փոստային բաժանմունքի անմխիթար վիճակը ներկայացրին: Նախարարն այդ խնդրին էլ հետամուտ կլինի: Ծիածան, Հովտամեջ, Լեռնամերձ. այս համայնքների ճանապարհների մասին գյուղապետերը պատմեցին: Ասում են` իրենց գյուղատնտեսական արտադրանքի չսպառվելու պատճառներից հիմնականը անբարեկարգ համայնքային ճանապարհներն են: «Շատ անգամ այլ գյուղերից ու քաղաքներից մեզ մոտ ապրանքի հետևից չեն գալիս, որ մեր ճանապարհներով իրենց մեքենաները չքշեն»,- ասաց համայնքների ղեկավարներից մեկը: Նախարարը խիստ հրահանգեց եղանակի բարենպաստ դառնալուն պես անհապաղ սկսել շինաշխատանքները, թերություններով հատվածները կրկին ասֆալտապատել: Այցելած բոլոր համայնքներում նախարարը ընդգծեց, որ համայնքային անբարեկարգ ճանապարհների հիմնանորոգման հարցը նախարարության աշխատանքային օրակարգում է, և որ հնարավորության սահմանում լուծումներ կտրվեն բոլոր խնդիրներին հերթականությամբ` ըստ հրատապության:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02