«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում օրերս անցկացված կոլեգիայի նիստը բավական թեժ ընթացք է ունեցել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով առաջացած համակարգային խնդիրների մասին:
Մասնավորապես նա ասել է, թե նախաքննության փուլում քննիչներն ապացույցները լավ չեն հետազոտում և ընդհանրապես քրեական գործերի նախաքննությունն ընթանում է էական բացթողումներով, արդյունքում` դատարանում մեղադրանքը պարզապես փլուզվում է, և հաճախ դատավորներն արդարացման դատավճիռներ են արձակում: Ի դեպ, նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016թ. ընթացքում աճել է արդարացումների քանակը: Լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ՝ մեղադրյալների 5%-ը, իսկ 2015 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 157 անձ` 4%-ը: Ասել է, թե քրեական գործերի 4-5 տոկոսով մարդկանց հանիրավի են մեղադրանք առաջադրել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ Դավթյանը ստեղծված իրավիճակի համար քննադատել է նաև դատախազներին, որոնք ի պաշտոնե պարտավոր են հսկողություն սահմանել նախաքննության նկատմամբ, և զգուշացրել, որ նմանօրինակ դեպքեր կրկնվելուց դատախազները պատասխան են տալու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02