ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 09.03.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախագծով առաջարկվում է, որ բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման` զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապ ունեցող անձին.
-կենսաթոշակ նշանակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գործող ընդհանուր կարգի համաձայն` կենսաթոշակ նշանակվում է, երբ դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքացին ներկայացնում է անձամբ: Նախագիծն ընդունվելու դեպքում կնախատեսվի երրորդ անձի միջոցով դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն,
-կենսաթոշակ վճարելը վերսկսվում է լիազորագրով:
Ըստ գործող ընդհանուր կարգի` կենսաթոշակ վճարելը լիազորագրով վերսկսվում է միայն, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում,
-կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գործող ընդհանուր կարգի համաձայն` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքացին ներկայացնում է անձամբ:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02